https://arm.sputniknews.ru/20211130/sanvosjany-handipel-e-tvokarevin-ughevvorapvokhadrumnerin-verabervogh-harcer-en-qnnarkel-35894013.html
Սանոսյանը հանդիպել է Տոկարևին. ուղևորափոխադրումներին վերաբերող հարցեր են քննարկել
Սանոսյանը հանդիպել է Տոկարևին. ուղևորափոխադրումներին վերաբերող հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։ 30.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-30T17:00+0400
2021-11-30T17:00+0400
2021-11-30T17:41+0400
հայաստան
ռուսաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35895476_0:107:2048:1259_1920x0_80_0_0_70d7c9becf7e788a2c9b4cf2d3de288f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։Նշվում է, որ նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համարՔննարկվել են նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։Հայաստանում արևային կայան կկառուցվի, որը կլինի խոշորագույնը. պայմանագիրն արդեն կնքվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35895476_114:0:1934:1365_1920x0_80_0_0_6fdcca02bb55949054d2271f3d4cc2e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), գնել սանոսյան
հայաստան, ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), գնել սանոսյան
Սանոսյանը հանդիպել է Տոկարևին. ուղևորափոխադրումներին վերաբերող հարցեր են քննարկել
17:00 30.11.2021 (Թարմացված է: 17:41 30.11.2021) Գնել Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության
ֆեյսբուքյան էջում։
Սանոսյանը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
Նշվում է, որ նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։