https://arm.sputniknews.ru/20211130/hajtni-parusujcnern-u-nkarichy-erevanum-hushatakhtakner-kunenan-35881456.html
Հայտնի պարուսույցներն ու նկարիչը Երևանում հուշատախտակներ կունենան
Հայտնի պարուսույցներն ու նկարիչը Երևանում հուշատախտակներ կունենան
Sputnik Արմենիա
Հուշատախտակներ նվիրված կլինեն պարուսույցներ Վիլեն Գալստյանին, Նադեժդա Դավթյանին, ինչպես նաև նկարիչ Կարապետ Եղիազարյանին։ 30.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-30T13:43+0400
2021-11-30T13:43+0400
2021-11-30T13:46+0400
երևան
վիլեն գալստյան
նադեժդա դավթյան
կարապետ եղիազարյան
հուշատախտակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27814645_16:0:978:541_1920x0_80_0_0_ad508888976986deadcd6d73c9afe9a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ, պարուսույցներ Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի, ինչպես նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն Երևանի տարբեր հատվածներում։Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ նախագծերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը:Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակները հավերժացնող միասնական հուշատախտակը կտեղադրվի Ալեքսանդր Թամանյան փողոց 3 հասցեում։ Միջնորդությունը ներկայացրել է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը: Կարապետ Եղիազարյանին նվիրված հուշատախտակն էլ կփակցվի Կարապետ Ուլնեցու փողոց 30ա հասցեում։ Միջնորդությունը ներկայացրել են «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Սաֆարյանը և Կարապետ Եղիազարյանի դուստր Անուշը։Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակին նվիրված հուշատախտակների տեղադրման որոշումն ընդունվեց 41 կողմ, 2 ձեռնպահ ձայներով։Կարապետ Եղիազարյանի հիշատակին նվիրված հուշատախտակի տեղադրմանը կողմ քվեարկեց ավագանու 39 անդամ, ձեռնպահ էին 2-ը։Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին, Երևանում։ Եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, հետո բալետային խմբի գեղարվեստական ղեկավար, այնուհետև գլխավոր բալետմայստեր։ Եղել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը։ Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարում («Նռան գույնը», «Հայկական որմնանկարներ» և այլն): Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, պրոֆեսորի կոչումներին: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Վիլեն Գալստյանը մահացել է 2021 թվականի հունիսի 4-ին:ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին, Մոսկվայում: Աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար: Սեուլի արվեստի պետական համալսարանում դասավանդելով ստացել է համալսարանի պրոֆեսորի կոչում: Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում: Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Նադեժդա Դավթյանը եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլեն Գալստյանի կինը: Մահացել է 2019 թվականին:ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանն էլ ծնվել է 1932 թվականի մարտի 7-ին, Երևանում: Եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և նախագահության անդամ: Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, գոբելենների: Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումներին: Կարապետ Եղիազարյանը մահացել է 2006 թվականին:
https://arm.sputniknews.ru/20211130/hushatakhtak-novenci-u-ghazanchjani-hishatakin-erevani-avaganin-yndunec-voroshumy-35879780.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27814645_136:0:857:541_1920x0_80_0_0_6146a72bccc6c0428d56ba0c6f9d01f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, վիլեն գալստյան, նադեժդա դավթյան, կարապետ եղիազարյան, հուշատախտակ
երևան, վիլեն գալստյան, նադեժդա դավթյան, կարապետ եղիազարյան, հուշատախտակ
Հայտնի պարուսույցներն ու նկարիչը Երևանում հուշատախտակներ կունենան
13:43 30.11.2021 (Թարմացված է: 13:46 30.11.2021) Հուշատախտակներ նվիրված կլինեն պարուսույցներ Վիլեն Գալստյանին, Նադեժդա Դավթյանին, ինչպես նաև նկարիչ Կարապետ Եղիազարյանին։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ, պարուսույցներ Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի, ինչպես նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն Երևանի տարբեր հատվածներում։
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ նախագծերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակները հավերժացնող միասնական հուշատախտակը կտեղադրվի Ալեքսանդր Թամանյան փողոց 3 հասցեում։ Միջնորդությունը ներկայացրել է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը: Կարապետ Եղիազարյանին նվիրված հուշատախտակն էլ կփակցվի Կարապետ Ուլնեցու փողոց 30ա հասցեում։ Միջնորդությունը ներկայացրել են «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Սաֆարյանը և Կարապետ Եղիազարյանի դուստր Անուշը։
Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակին նվիրված հուշատախտակների տեղադրման որոշումն ընդունվեց 41 կողմ, 2 ձեռնպահ ձայներով։
Կարապետ Եղիազարյանի հիշատակին նվիրված հուշատախտակի տեղադրմանը կողմ քվեարկեց ավագանու 39 անդամ, ձեռնպահ էին 2-ը։
Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին, Երևանում։ Եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, հետո բալետային խմբի գեղարվեստական ղեկավար, այնուհետև գլխավոր բալետմայստեր։ Եղել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը։ Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարում («Նռան գույնը», «Հայկական որմնանկարներ» և այլն): Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, պրոֆեսորի կոչումներին: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Վիլեն Գալստյանը մահացել է 2021 թվականի հունիսի 4-ին:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին, Մոսկվայում: Աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար: Սեուլի արվեստի պետական համալսարանում դասավանդելով ստացել է համալսարանի պրոֆեսորի կոչում: Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում: Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Նադեժդա Դավթյանը եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլեն Գալստյանի կինը: Մահացել է 2019 թվականին:
ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանն էլ ծնվել է 1932 թվականի մարտի 7-ին, Երևանում: Եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և նախագահության անդամ: Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, գոբելենների: Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումներին: Կարապետ Եղիազարյանը մահացել է 2006 թվականին: