ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվող հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Տեղեկությունը հայտնում է նախարարությունը` հավելելով, որ Դումանյանն իր հիացմունքն է հայտնել նրա տաղանդի բազմակողմանիության վերաբերյալ։Ստաս Նամինը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն և փոխադարձ հարաբերությունները կզարգանան նոր ուղով:Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:Հիշեցնենք, որ Նամինն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսով էր հանդես եկել։Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը աշնան վերջին օրը կնվագի ռուս երաժիշտ ու կոմպոզիտոր Ստաս Նամինի սիմֆոնիկ ստեղծագործությունները:Նամինն այս տարի նշում է 70-ամյա հոբելյանը:
Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվող հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Տեղեկությունը հայտնում է նախարարությունը` հավելելով, որ Դումանյանն իր հիացմունքն է հայտնել նրա տաղանդի բազմակողմանիության վերաբերյալ։
«Մտքի ու նրբաճաշակության արտահայտություններ են նաև ձեր վավերագրական ֆիլմերը, որոնց շարքում մեզ՝ հայերիս համար, թանկ է հատկապես «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը։ Եվ ֆիլմում հայտնած ձեր այն միտքը, որ չնայած Հայաստանն այժմ փոքր է, բայց և այնպես` հավերժորեն մնում է ժողովրդի անհաղթահարելի ոգին, այսօր՝ մեր բարդ ժամանակներում, հնչում է այլ ուժգնությամբ»,–ասել է Դումանյանը։
Ստաս Նամինը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն և փոխադարձ հարաբերությունները կզարգանան նոր ուղով:
Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը: