00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զրկվել են ջրից, արոտավայրերից, եկամտի աղբյուրից․ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Ճակատենում

© Photo : Facebook / Arman Tatoyan Արման Թաթոյանը` Սյունիքում
Արման Թաթոյանը` Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Արման Թաթոյանը` Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանցիների արարքները հանցավոր են և դրանց նպատակը խաղաղ բնակիչների բնականոն կյանքը խաթարելն է, հումանիտար ավելի մեծ խնդիրներ ստեղծելը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Սյունիքում ադրբեջանցիների ներկայությունը կենսական, սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծել բնակիչների համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ճակատեն գյուղում ծանոթացել է առկա խնդիրներին։ Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է մասնավորապես ճակատենցի Գևորգ Ավագյանի պատմությունն ու հրապարակել լուսանկար։ Դրանում երևում են Ավագյանի ընտանիքին պատկանող տունը, իսկ անմիջապես վերևում՝ սարի վրա, ադրբեջանական զինծառայողների դիտակետն է:
Ընտանիքը զրկվել է եկամտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով։
Պաշտպանին Ավագյանը պատմել է, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից։ Այդ ամենի համար ծախսել են ավելի քան 2 միլիոն դրամ։
«Սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարները չեն բավականացնում բնակիչներին»,- նշում է պաշտպանը։
Սա էլ բավական չէր, Ավագյանը, ըստ էության, նաև աշխատանքից ու իր ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից է զրկվել։ Նա իր մեքենայով տաքսի էր վարում Կապանում։
Մելիքսեթ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
«Մենք 3 անգամ առաջ ենք տվել մեր դիրքերը, հետո ենք հետ քաշվել». Սյունիքի մարզպետ
«Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին»,- նշում է ՄԻՊ-ը։
Շրջանցիկ ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել․ ճանապարհը հաղթահարելը բարդ է, գործն այլևս եկամտաբեր չէ։
Ավագյանների ընտանիքը զրկվել է նաև իրենց պատկանող արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այդ տարածքներում։

«Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից»,- շեշտում է պաշտպանը։

Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիների արարքները հանցավոր են, քանի որ խաթարում են մարդկանց բնականոն կյանքը և կատարվում են դիտավորությամբ: Նրանց գործողությունները Հայաստանի՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում:
Ինչո՞ւ են կառուցել Գորիս–Կապան ճանապարհը, ինչո՞ւ այն չի կարող լինել ադրբեջանական. Քոչինյան
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։
Լրահոս
0