00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե 10, այլ 20-30 մլն ծառ. մասնագետը Փաշինյանի գաղափարն իրականացնելու հստակ ծրագիր ունի

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյան
Բաժանորդագրվել
Հայաստանի տարածքի միայն 10-11 տոկոսն է ծածկված անտառով։ Սամվել Թամոյանը գիտի ինչ անել` այն 18-19 տոկոսի հասցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հարկավոր է տնկել ոչ թե 10, այլ 20-30 մլն ծառ։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանը:
«10 մլն ծառը, որ ասում էր վարչապետը, շատ համեստ է ասված։ Իրականում մենք ոչ թե 10, այլ 20-30 նոր տնկիներ պետք է ունենանք»,– ասաց նա` հավելելով, որ Հայաստանի բնապահպանական վիճակի վերականգնման համար հենց այս ծավալի անտառային զանգված է անհրաժեշտ։
Торжественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2019
Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը բյուջեի նախագծով նախատեսված չէ. ովքե՞ր են տնկելու
Բայց սա հնարավոր է իրագործել արդեն ոչ թե 1 տարում, ինչպես ժամանակին առաջարկում էր Նիկոլ Փաշինյանը, այլ մի քանի։

«Մինչև տնկանյութը դառնա սերմնաբույս, մի երկու տարի էլ անցնի, որ հնարավոր լինի այն տեղափոխել։ Երկու տարի հետո ու դրանից հետո անընդմեջ մենք կարող ենք արդեն 1 տարում 30-40 մլն տնկանյութ ունենալ»,– ասաց Թամոյանը։

Խնդիրն այն է, որ այս պահին Հայաստանում ո՛չ համապատասխան հողեր կան նման ծավալի անտառ տնկելու համար, ո՛չ էլ նման քանակի տնկիներ։ Հանրապետությունում առկա տնկարանների արտադրական ծավալն, ըստ մասնագետի, չափազանց փոքր է նման հավակնոտ ծրագրի իրագործման համար։
Торжественное открытие школы с китайским обучением (22 августа 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2020
10 մլն ծառի փոխարեն այս տարի կտնկվի միայն 2 միլիոնը
Ուստի Սամվել Թամոյանն անտառատնկման սեփական ծրագիրն է մշակել։
Դրա համաձայն` նոր անտառները պետք է հիմնվեն գյուղատնտեսական նշանակության այն հողատարածքների վրա, որոնք կա՛մ ինչ–ինչ պատճառով պիտանի չեն գյուղանտեսության համար, կա՛մ ուղղակի չեն օգտագործվում գյուղացիների կողմից։

«Հայաստանի գյուղատնտեսական հողատեսքերի շրջակայքում բավականաչափ այդպիսի տարածքներ կան, որոնք քարակույտերով, աղբանոցով ծածկված են։ Դա պետք է լինի մեր նոր անտառային հատվածների ապագա տարածքները։ Մոտավոր գնահատմամբ` հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի մոտ 10 տոկոսը պետք է տրամադրվի այդ նպատակին, և այդ դեպքում ՀՀ անտառային մակերեսը կավելանա մոտ 7-8 տոկոսով»,– ասաց Թամոյանը։

Այսօր Հայաստանի տարածքի միայն 10-11 տոկոսն է ծածկված անտառով։ Անտառտնկման այս տարբերակի իրագործման դեպքում, ըստ Թամոյանի, այն կհասնի 18-19 տոկոսի։
Բնությունից բացի, այս տարբերակից կշահի նաև գյուղատնտեսությունը, քանի որ նորատունկ անտառները գյուղատնտեսական մշակովի հողատարածքների համար կդառնան բնական պաշտպանական անտառաշերտեր։
Երկրորդ խնդիրը ևս` տնկիների սակավությունը, Սամվոլ Թամոյանն առաջարկում է լուծել սեփական ուժերով ու միջոցներով։ Նա առաջարկում է հայաստանյան գյուղերում համայնքային փոքրիկ տնկարաններ հիմնել, դրանցում աճեցված տնկիներն էլ տրամադրել գյուղացիներին` իրենց չմշակվող գյուղատնտեական հողերում սեփական անտառներ հիմնելու ու խնամելու պայմանով։
Որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի ասած 10 մլն ծառ տնկելը. վերցնենք ցնցուղն ու ջրենք անապատը
«Եթե ՀՀ 800 գյուղերում այդպիսի տնկարաններ հիմնենք, տարվա կտրվածքով կունենանք 30-40 մլն տնկիներ»,– ասաց մասնագետը։
Բացի այդ, նրա խոսքով, տվյալ տարածքում ստացված տնկիները շատ ավելի բարձր կպչողականություն կունենան նույն բնակլիմայական պայմաններում տնկելու դեպքում` ի տարբերություն այլ տարածքներից ու հատկապես արտերկրից բերված տնկիների։
Ընդ որում, ծառերը կարող են լինել ինչպես դեկորատիվ տեսակների, այնպես էլ պտղատու։ Այդ դեպքում անտառային սեփական տարածք ունեցող գյուղացին կկարողանա նաև բերք ստանալ իր անտառից, վերամշակել այն ու նաև շահագրգիռ լինել անտառը պահպանելու ու խնամելու հարցում։
Премьер-министр Армении Никол Пашинян - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2019
Փաշինյանը չի հրաժարվել 10 մլն ծառ տնկելու գաղափարից. վարչապետը կրկնեց իր հայտարարությունը
Սամվել Թամոյանի դիտարկմամբ` այս անտառային տարածքներում հնարավոր է նաև Հայաստանի վերացող ծառատեսակներ տնկել ու փրկել դրանք վերջնական վերացումից։
Թամոյանի խոսքով` այս ծրագրի իրականացման համար մեծ գումարների կարիք չկա, անհրաժեշտ է միայն ցանկություն ու մի քիչ էլ սրտացավություն սեփական երկրի բնության նկատմամբ։
Իր գաղափարը Սամվել Թամոյանը ներկայացրել է կառավարությանն ու գիտական շրջանակներին։ Այստեղ մասնագետի առաջարկները հավանել են, համարել գիտականորեն հիմնավորված։ Բայց դրանք իրականացնելու վերաբերյալ առայժմ որևէ քայլ չի արվել։
Լրահոս
0