https://arm.sputniknews.ru/20211129/libanani-qaghaqnerum-krkin-bvoghvoqi-akcianer-en-35848667.html
Լիբանանի քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ են
Լիբանանի քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ են
Sputnik Արմենիա
Ազգային արժույթի փոխարժեքի հերթական խոշոր անկումն ու այդ ֆոնին տնտեսական ճգնաժամի խորացումը հանրահավաքների դրդեցին հասարակությանը։ 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T15:36+0400
2021-11-29T15:36+0400
2021-11-29T16:17+0400
բողոքի ակցիա
լիբանան
բեյրութ
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/08/24040689_0:406:2919:2047_1920x0_80_0_0_0bf247bd6d681a7cbbf68646f33d480f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաքում և այլ քաղաքներում այսօր բողոքի ակցիաներ են: Մասնավորապես, ակտիվիստները փակել են Բեյրութի հիմնական ճանապարհները։ Ցուցարարները բողոքում են երկրում օրեցօր ահագնացող գնաճի դեմ։Ցուցարարները քարեր, այրվող անվադողեր, աղբամաններ ու ավտոմեքենաներ են օգտագործում ճանապարհները փակելու համար։ Նրանցից շատերը հենց փողոցներում նստացույց են անում։Տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար է եղել ոչ միայն Բեյրութում, այլև Տրիպոլիում և Սայդայում։Բողոքի ակցիաները սկսվել են ազգային արժույթի փոխարժեքի հերթական անկման ու տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին: Ազգային արժույթի անկումը հանգեցրել է սննդամթերքի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:Ցուցարարների և ուժայինների միջև բախումներին գործը դեռ չի հասել։Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել էր, որ երկրում քաղաքացիական պատերազմի (1975-1991) սցենարը չի կրկնվի: Նա վստահեցրել է, որ իրավիճակը իշխանությունների վերահսկողության տակ է։
լիբանան
բեյրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/08/24040689_0:0:2729:2047_1920x0_80_0_0_fa4b8af57856b582ee8ee1b93ef6145f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, լիբանան, բեյրութ, հանրահավաք
բողոքի ակցիա, լիբանան, բեյրութ, հանրահավաք
Լիբանանի քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ են
15:36 29.11.2021 (Թարմացված է: 16:17 29.11.2021) Ազգային արժույթի փոխարժեքի հերթական խոշոր անկումն ու այդ ֆոնին տնտեսական ճգնաժամի խորացումը հանրահավաքների դրդեցին հասարակությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաքում և այլ քաղաքներում այսօր բողոքի ակցիաներ են: Մասնավորապես, ակտիվիստները փակել են Բեյրութի հիմնական ճանապարհները։ Ցուցարարները բողոքում են երկրում օրեցօր ահագնացող գնաճի դեմ։
Ցուցարարները քարեր, այրվող անվադողեր, աղբամաններ ու ավտոմեքենաներ են օգտագործում ճանապարհները փակելու համար։ Նրանցից շատերը հենց փողոցներում նստացույց են անում։
Տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար է եղել ոչ միայն Բեյրութում, այլև Տրիպոլիում և Սայդայում։
Բողոքի ակցիաները սկսվել են ազգային արժույթի փոխարժեքի հերթական անկման ու տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին: Ազգային արժույթի անկումը հանգեցրել է սննդամթերքի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:
Հանրահավաքների հետևանքով դպրոցները և այլ ուսումնական հաստատություններ Բեյրութում փակ են, խաթարվել է պետական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, առևտրային կենտրոններ աշխատանքը։
Ցուցարարների և ուժայինների միջև բախումներին գործը դեռ չի հասել։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել էր, որ երկրում քաղաքացիական պատերազմի (1975-1991) սցենարը չի կրկնվի: Նա վստահեցրել է, որ իրավիճակը իշխանությունների վերահսկողության տակ է։