00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ գերիների հարցով ՄԻԵԴ որոշումը զսպաշապիկ է Ադրբեջանի համար. Սիրանուշ Սահակյան

Սահակյան. Գերիների հարցով ՄԻԵԴ–ի որոշումը զսպաշապիկ է Ադրբեջանի համար
Բաժանորդագրվել
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյաննանդրադարձել է ՄԻԵԴ–ի որոշմանը, ըստ որի` Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 1-ը ՄԻԵԴ-ին պատասխան տա գերեվարված 4 զինծառայողի մասին։
Ադրբեջանին ձեռնտու չէ բարդացնել իր շահերի ներկայացումը միջազգային դատական ատյաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Ըստ այդմ` Ադրբեջանին ՄԻԵԴ-ի որոշմամբ մի քանի հարցեր են հղվել` արդյոք այդ մարդիկ գերեվարվե՞լ են, որտե՞ղ են պահվում, ի՞նչ բժշկական միջամտություններ են արվել, և արդյոք նրանց հայրենադարձնելու նպատակ ունե՞ն, թե՞ ոչ։ Այս հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 1-ը։
Սպասում են, որ տատիկը մի օր կգա․ պատերազմի ժամանակ անհետ կորած միակ կնոջ պատմությունը
Իրավապաշտպանը պարզաբանեց` անհապաղ միջոցի կիրառման էությունը հայ ռազմագերիների կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանության ներքո վերցնելն է, նրանց գտնվելու վայրի ու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ պահանջելը։ Գերեվարումը պաշտոնականացնելը չափազանց կարևոր է հայրենադարձման տեսանկյունից։ Այստեղ դերակատարում ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը հարցումներ է իրականացնում, և երկշաբաթյա ընթացքում պետությունը հաստատում կամ հերքում է գերեվարումը։ Նմանատիպ գործընթաց իրականացվում է նաև ՄԻԵԴ–ի կողմից։

«Միջազգային իրավական գործընթացներն արդեն իսկ հիմքեր են ստեղծում, որ գերեվարված անձը միջազգայնորեն պաշտպանված լինի, և ցանկացած զարգացման պարագայում պետության պատասխանատվության հարց է դրվում, ուստի Ադրբեջանին ձեռնտու չէ բարդացնել իր շահերի ներկայացումը միջազգային դատական ատյաններում։ Դրա համար ՄԻԵԴ–ի որոշումը որոշակի առումով զսպաշապիկ հանդիսանում է։ Անգամ միջազգային դատարանի վարույթում գտնվող գործերով չենք բացառում արտակարգ զարգացումները, որովհետև միջադեպերի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան։ Եթե գործերի մասին պետությունն արդեն տեղեկացվում է, նշանակում է, որ նրանց իմացության տիրույթում է հարցի միջազգային բնույթը, հետևաբար ջանքեր են գործադրում, որպեսզի պետության վիճակն ավելի չծանրանա միջազգային գործընթացներում»,– ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` գերեվարված անձանց հարցերով զբաղվող իրավապաշտպանները կսպասեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտում Ադրբեջանը, որից հետո հանդես կգան հայտարարությամբ, առավել ևս, որ նրանք նախկինում էլ ներկայացրել են հաստատված թվեր, որոնք թեև չեն ընդունվում Ադրբեջանի կողմից, սակայն ապացույցներով հիմնավորելի են։
Անդրադառնալով նաև ՄԱԿ–ի միջազգային դատարանի կողմից ակնկալվող որոշմանը` Սահակյանն ընդգծեց, որ երկու ամիսն այն ողջամիտ ժամկետն է, որի ընթացքում դատարանը որպես կանոն կայացնում է որոշումներ, և հավանականությունը մեծ է, որ մինչև Ամանոր այդ որոշումը կհրապարակվի։
Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. Փաշինյանը` գերիների մասին
Անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Սոչիում Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ կայացած և Բրյուսելում նախատեսված հանդիպումները գերիների խնդրի լուծման վրա, Սահակյանն ընդգծեց, որ ցանկացած քաղաքական հայտարարություն, որը կարող է ճնշում լինել Ադրբեջանի վրա, և այդ հայտարարությանը զորակցում են տարածաշրջանային կամ միջազգային խոշոր խաղացողները, բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենում գործընթացի վրա, թեև շատ կարևոր է, թե ինչ բնույթի հայտարարություն է արվում։
Սահակյանը նշեց, որ որոշ հայտարարություններ կարող են արագացնել գործընթացը, բայց մյուս կողմից էլ երկարաժամկետ հեռանկարով արված որոշ արտահայտություններ կարող են բարդացնել այն։ Օրինակ` իրավապաշտպանն անընդունելի է համարում ականապատված տարածքների քարտեզների դիմաց գերիների վերադարձի հարցադրումը, ինչի դեպքում գերիների խնդրի լուծումը կախվածության մեջ է դրվում քաղաքական հարցերի օրակարգից, որում արդեն իսկ կան բարդ խնդիրներ։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։
Լրահոս
0