https://arm.sputniknews.ru/20211129/erevanum-nvor-elektrakajan-e-bacvel-mijvocarmany-masnakcel-e-hh-varchapety-35844239.html
Երևանում նոր էլեկտրակայան է բացվել. միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետը
Երևանում նոր էլեկտրակայան է բացվել. միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման... 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T14:19+0400
2021-11-29T14:19+0400
2021-11-29T14:25+0400
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
նիկոլ փաշինյան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1d/35844071_0:87:1670:1026_1920x0_80_0_0_31c67f7dc92cacf71a35429b3014df28.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 12-ին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1d/35844071_93:0:1577:1113_1920x0_80_0_0_447604528bb7946f69ea4296c05bf47f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմաէլեկտրակայան (ջէկ), նիկոլ փաշինյան, երևան
ջերմաէլեկտրակայան (ջէկ), նիկոլ փաշինյան, երևան
Երևանում նոր էլեկտրակայան է բացվել. միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետը
14:19 29.11.2021 (Թարմացված է: 14:25 29.11.2021) ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում են
ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:
Նշվել է, որ կարգաբերման աշխատանքների ավարտից հետո Էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիան։
Էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել 2019 թվականի հուլիսի 12-ին: