00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու, որ մեր տունը պաշտպանեմ». կրկին զրոյից՝ հանուն երեխաների

© Sputnik / Armenuhi Mkhoyan Անուշ Հովոյանը
Անուշ Հովոյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվել
Տարիներ առաջ, երբ 5 երեխաների ու ամուսնու հետ Անուշը տեղափոխվում էր Արցախ, վստահ էր՝ ամեն ինչ լավ է լինելու, Արցախն էլ իր համար հարազատ է դառնալու: Այդպես էլ եղավ, սակայն ամեն ինչ կտրուկ փոխեց 44-օրյա պատերազմը: Այսօր Արցախից Հայաստան տեղահանված շատ ընտանիքների նման Անուշը փորձում է վերագտնել իրեն ու ամեն ինչ սկսել զրոյից:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անուշ Հովոյանի կրտսեր դուստրը բակում
Անուշ Հովոյանի կրտսեր դուստրը բակում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Անուշ Հովոյանի կրտսեր դուստրը բակում
Անուշ Հովոյանը Մեծ Մանթաշից է: 10 տարի առաջ ամուսնու ու երեխաների հետ տեղափոխվեց Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի Հերիկ գյուղ: Այստեղ նրանք տուն ու աշխատանք ստացան, ամուսինը՝ շինարարությունում, ինքը՝ գյուղի դպրոցում, հետն էլ անասուն էին պահում, հող մշակում ու մեծացնում իրենց երեխաներին: Այստեղ էլ Անուշի մյուս 3 երեխաները ծնվեցին:
Վեցերորդ երեխայի ծնունդից հետո պետությունը նոր բնակարան նվիրեց ընտանիքին: «Չհասցրեցինք նոր բնակարան տեղափոխվել՝ նույնիսկ 1 օր չենք ապրել: Հոկտեմբերի 5-ին կլրանար 10 տարին, որ Հերիկ էինք տեղափոխվել, 10 տարի անց՝ հոկտեմբերի 8-ին, երեխաներիս հետ դուրս ենք եկել գյուղից»,-Sputik Արմենիային պատմում է Անուշը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անուշ Հովոյանի երեխաները տան բակում
Անուշ Հովոյանի երեխաները տան բակում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Անուշ Հովոյանի երեխաները տան բակում
«Գյուղում բնակվում էր 50 մարդ՝ 11 տնտեսություն ուներ: Նոր որ գնացել էինք՝ լույս չկար, դպրոց չկար, հետո պետությունը սարքեց, դպրոցում ընդամենը 21 երեխա էր, բայց շատ լավն էր՝ մեծ: Հարևանների հետ սիրով էինք՝ մեկ ընտանիքի պես: Աշխատանք կար, անասուններ ունեինք, նպաստ էինք ստանում...»,- պատմելով Հերիկի մասին՝ Անուշը հուզվում է. իր կյանքի ամենաերջանիկ օրերն այնտեղ են եղել:
2019 թվականին սրտի կաթվածի հանկարծամահ է լինում ամուսինը, բայց Անուշը չի վերադառնում Շիրակ. դժվար էր, բայց իր երեխաների ապագան հենց Հերիկում էր տեսնում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Լաչինից տեղահանված Անուշ Հովոյանը Մեծ Մանթաշի ժամանակավոր տան գոմում
Լաչինից տեղահանված Անուշ Հովոյանը Մեծ Մանթաշի ժամանակավոր տան գոմում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Լաչինից տեղահանված Անուշ Հովոյանը Մեծ Մանթաշի ժամանակավոր տան գոմում
Շատերի նման Անուշի կյանքում էլ ամեն ինչ փոխվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Մինչև հոկտեմբերի 8-ը երեխաների հետ Հերիկում էր, հետո, երբ, իրավիճակը սրվեց, ստիպված նախ տեղափոխվեց Գորիս, ապա՝ Մեծ Մանթաշ: Ավագ որդին, որպես կամավոր, գյուղի տղամարդկանց հետ մինչև հոկտեմբերի 27-ը պաշտպանում էր գյուղը, սակայն Հերիկն էլ, այլ բնակավայրերի նման, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Փոքրիկ Մանեն Մեծ Մանթաշ գյուղի իրենց ժամանակավոր տան մուտքի մոտ
Փոքրիկ Մանեն Մեծ Մանթաշ գյուղի իրենց ժամանակավոր տան մուտքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Փոքրիկ Մանեն Մեծ Մանթաշ գյուղի իրենց ժամանակավոր տան մուտքի մոտ
«Սկսեցինք բնակության տեղ փնտրել ու հետ եկանք Մանթաշ։ Այստեղ նախ ամուսնուս եղբոր փոքրիկ տնակում էինք ապրում, ապա՝ ազգականներից մեկի տանը։ Սկզբում տունը տարրական հարմարություններից զուրկ էր, հիմա՝ կազմակերպություններից մեկի օգնությամբ, տանը ջուր ու կոյուղի ունենք, հորթեր էլ նվիրեցին, պետության տված փոխհատուցման գումարով էլ կովեր գնեցինք ու հիմա փորձում ենք համակերպվել ու ոտքի կանգնել»,-ասում է Անուշն ու հոգոց հանում. «Ահավոր մեծ է կարոտս Հերիկի հանդեպ: Ամեն ինչն եմ այնտեղի կարոտում»:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Մեծ Մանթաշ գյուղում Լաչինից տեղահանված Անուշ Հովոյանի ժամանակավոր տունը
Մեծ Մանթաշ գյուղում Լաչինից տեղահանված Անուշ Հովոյանի ժամանակավոր տունը - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Մեծ Մանթաշ գյուղում Լաչինից տեղահանված Անուշ Հովոյանի ժամանակավոր տունը
Թեև Մանթաշում էլ նոր ընկերներ ունեն, բայց հայրենի գյուղն ու իրենց դպրոցը կարոտում են նաև Սմբատն ու Մանեն: «Էնտեղ լավ էր, ընկերներիս տները մոտիկ ղին, ուշատ անասուններ ունեինք»,-ասում է Սմբատը՝ փորձելով չթողնել, որ կովերն անցնեն հարևանի բակ ու ավելացնում է. «Երբ մեծանամ՝ զինվոր եմ դառնալու, որ մեր տունը պաշտպանեմ»:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Փոքրիկ Սմբատը բակում
Փոքրիկ Սմբատը բակում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Փոքրիկ Սմբատը բակում
Այսօր Անուշի երկու որդիները՝ Դավիթն ու Նարեկը, ծառայում են բանակում, ավագ որդին, որպես տան տղամարդ՝ փորձում է ընտանիքի ապրուստը հոգալ։
Անուշը կյանքը նորից է սկսում հանուն Արտյոմի, Դավիթի, Նարեկի, Տարոնի, Եվայի, Մանեի, Սմբատի ու Լիանայի:
Լրահոս
0