Թունավոր միջավայրից մինչև մահացու սիրախաղ. Nature inFocus2021–ի հաղթած լուսանկարները
Թունավոր միջավայրից մինչև մահացու սիրախաղ. Nature inFocus2021–ի հաղթած լուսանկարները
Sputnik Արմենիա
Միջազգային հեղինակավոր մրցույթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցանակ չի շնորհվել. ժյուրին դժվարացել է որևէ լուսանկարի նախապատվություն տալ։ 28.11.2021, Sputnik Արմենիա
Ամփոփվել են միջազգային Nature in Focus Photography Contest 2021 լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Վայրի բնության հազարավոր ակնթարթներից ժյուրին ընտրել է լավագույնները։Մրցույթի արդյունքները հայտարարվել են նոյեմբերի 22-ին` առցանց միջոցառման ժամանակ։«Լեհաստանի տարածք զանգվածային ներթափանցման խոշորագույն փորձը»` լուսանկարներովԻնչպես ամեն տարի, այս տարի ևս մրցույթի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել բնապահպանական այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են պլաստիկով աղտոտումը, անտառահատումները։ Լուսանկարչական օբյեկտիվները որսացել են նաև կենդանիների կյանքի հետաքրքրաշարժ պահեր, ինչպես նաև քիչ ուսումնասիրված որոշ տեսակների վարքագծի վերաբերյալ կարևոր տեղեկություններ հաղորդող տեսարաններ:Ի դեպ, այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցանակ չի շնորհվել, քանի որ ժյուրին դժվարացել է տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված լուսանկարներից որևէ մեկին նախապատվություն տալ մյուսների նկատմամբ։Սյունիքի ալընտրանքային ճանապարհներից մինչև Միշուստինի այցը ՀՀ. շաբաթը` լուսանկարներով
Լուսանկարիչ Անագան վստահ է, որ վայրի բնությունը լուսանկարելու համար պետք չէ հեռու գնալ։ Այս սյուրռեալիստական լուսանկարը, որտեղ մորեխը հանգստանում է ծաղկի վրա, նկարահանվել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի ծայրամասի այգում:
Լուսանկարիչ Անաղա Մոհանի «Թռիչք դեպի ուշադրության կենտրոն» (Hop Into the Limelight) լուսանկարը հաղթող է ճանաչվել Young Photographer անվանակարգում:
Իսկ դուք գիտե՞ք, որ ամեն տարի Հնդկաստանում օձի խայթոցից մահանում է մոտ 58 000 մարդ։ Ահա «Մեծ քառյակից» մեկը՝ Ռասելի Իժուկը, սողում է բրնձի դաշտով, որտեղ կանայք են աշխատում։ «Մեծ քառյակը» թունավոր օձերի հիմնական չորս տեսակ է, որոնց խայթոցներից էլ հենց մահանում են մարդիկ։ Լուսանկարիչ Գնանեշվարայի «Բաժանված տարածք» (This Divided Land) լուսանկարը Conservation Issues անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Լուսանկարիչ Մոհամմադ Մուրադն ավելի քան երկու ամիս է անցկացրել՝ Քուվեյթի տարածաշրջանում հետևելով Արաբական շիկահեր աղվեսի պահվածքին: Աղվեսները սկզբում վախեցած էին, բայց լուսանկարչի հաճախակի այցերից սովորեցին նրա ներկայությանը։
Լուսանկարիչ Մոհամմադ Մուրադի «Քաղաքային լույսերը» (City Lights) լուսանկարը հաղթող է ճանաչվել Animal Portraits անվանակարգում:
«Սարդի քունը». Անիրուդ Կամաքիրին ներկայացրել է այս նկարը մի քանի ցուցադրությունների ժամանակ․Կամաքիրիի նկարը (Spider Dreams) ժյուրիի որոշմամբ եզրափակիչում է հայտնվել Young Photographer անվանակարգում։
Ամփոփվել են միջազգային Nature in Focus Photography Contest 2021 լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Վայրի բնության հազարավոր ակնթարթներից ժյուրին ընտրել է լավագույնները։
Մրցույթի արդյունքները հայտարարվել են նոյեմբերի 22-ին` առցանց միջոցառման ժամանակ։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցույթի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել բնապահպանական այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են պլաստիկով աղտոտումը, անտառահատումները։ Լուսանկարչական օբյեկտիվները որսացել են նաև կենդանիների կյանքի հետաքրքրաշարժ պահեր, ինչպես նաև քիչ ուսումնասիրված որոշ տեսակների վարքագծի վերաբերյալ կարևոր տեղեկություններ հաղորդող տեսարաններ:
Ի դեպ, այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցանակ չի շնորհվել, քանի որ ժյուրին դժվարացել է տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված լուսանկարներից որևէ մեկին նախապատվություն տալ մյուսների նկատմամբ։