https://arm.sputniknews.ru/20211128/gvohar-avetisjany-dardzjal-plastik-virahatutjan-e-entarkvel-tesanjut-35821304.html
Գոհար Ավետիսյանը դարձյալ պլաստիկ վիրահատության է ենթարկվել. տեսանյութ
Գոհար Ավետիսյանը դարձյալ պլաստիկ վիրահատության է ենթարկվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Վիրաբույժը Գոհար Ավետիսյանին խոստացել է, որ մեկ ամսից դիմահարդարման գուրուն բոլորովին այլ տեսք կունենա։ 28.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-28T13:34+0400
2021-11-28T13:34+0400
2021-11-28T17:46+0400
գոհար ավետիսյան
դիետա
նիհարել
գեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33352793_0:45:1100:664_1920x0_80_0_0_2c8c3d397af9dd65ec60048fc452a86b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը կրկին պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Այժմ նա հիվանդանոցում է ու զրոյից սովորում է ուտել և քայլել։Առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին է դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար:Ավետիսյանն այս անգամ մասամբ հեռացրել է ոտքերի ու ձեռքերի` նիհարելու հետևանքով թուլացած մաշկը, շտկել է նաև որովայնը։ Վիրահատությունը տևել է վեց ժամ։Վիրահատությունից առաջ նա հայտնել է, որ հասել է իր նպատակին` 4 ամսում նիհարել է 24 կգ։«Շատ ծանր էր, ու սրանք ուրախության արցունքներ են»,- իր հետևորդներին պատմել է Ավետիսյանը։Իր հերթին նրա ընկեր ու գործընկեր Ակոբիրը գրել է, որ ինքը գիտի, թե որքան դժվար է եղել Գոհարի համար այս ամբողջ ընթացքում, երբ նրանք բոլորը կերել են ինչ ցանկացել են, ուրախացել, իսկ Գոհարը կամավոր հրաժարվել է դրանից։Ավետիսյանը 2020 թվականի դեկտեմբերին նիհարելու էքստրեմալ մեթոդի էր դիմել ու այդ նպատակով վիրահատվել առաջին անգամ։Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։Գոհար Ավետիսյանը կրկին նիհարել է. նա լողազգեստով լուսանկար է հրապարակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33352793_0:0:1100:825_1920x0_80_0_0_b8192dc43fe01881f1c7eb04a5069617.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար ավետիսյան, դիետա, նիհարել, գեր
գոհար ավետիսյան, դիետա, նիհարել, գեր
Գոհար Ավետիսյանը դարձյալ պլաստիկ վիրահատության է ենթարկվել. տեսանյութ
13:34 28.11.2021 (Թարմացված է: 17:46 28.11.2021) Վիրաբույժը Գոհար Ավետիսյանին խոստացել է, որ մեկ ամսից դիմահարդարման գուրուն բոլորովին այլ տեսք կունենա։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանը կրկին պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Այժմ նա հիվանդանոցում է ու զրոյից սովորում է ուտել և քայլել։
Առաջին վիրահատությունից գրեթե մեկ տարի անց դիմահարդարը դարձյալ պլաստիկ վիրահատության մեթոդին է դիմել իր երազած կազմվածքն ունենալու համար:
Ավետիսյանն այս անգամ մասամբ հեռացրել է ոտքերի ու ձեռքերի` նիհարելու հետևանքով թուլացած մաշկը, շտկել է նաև որովայնը։ Վիրահատությունը տևել է վեց ժամ։
Վիրահատությունից առաջ նա հայտնել է, որ հասել է իր նպատակին` 4 ամսում նիհարել է 24 կգ։
«Շատ ծանր էր, ու սրանք ուրախության արցունքներ են»,- իր հետևորդներին պատմել է Ավետիսյանը։
Իր հերթին նրա ընկեր ու գործընկեր Ակոբիրը գրել է, որ ինքը գիտի, թե որքան դժվար է եղել Գոհարի համար այս ամբողջ ընթացքում, երբ նրանք բոլորը կերել են ինչ ցանկացել են, ուրախացել, իսկ Գոհարը կամավոր հրաժարվել է դրանից։
Ավետիսյանը 2020 թվականի դեկտեմբերին նիհարելու էքստրեմալ մեթոդի էր դիմել ու այդ նպատակով վիրահատվել առաջին անգամ։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։