00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են` արդյոք պատվաստվածները կարող են կորոնավիրուս փոխանցել

© Photo : Андрей Никеричев / АГН "Москва"Медсестра во время теста на коронавирус
Медсестра во время теста на коронавирус - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի գիտնականները բացառիկ փորձ են անցկացրել։ Բանտերից մեկում COVID-19–ի բռնկման ժամանակ նրանք ՊՇՌ թեստերի օգնությամբ գնահատել են ընդհանուր բանտախցերում գտնվող կալանավորների քթըմպանում վիրուսային մասնիկների առկայությունը։ Թեստը դրական արդյունք ցույց տվել չպատվաստվածների 93, պատվաստվածների՝ 70 տոկոսի մոտ։ Սա ցույց է տալիս, որ պատվաստվածները թեև ավելի քիչ, բայց կարող են վարակ փոխանցել։ Ուսումնասիրման արդյունքները հրապարակվել են medRxiv.org–ում։
Փափուկ ուժի կիրառումը տվել է իր արդյունքը. համաճարակաբանը` պատվաստումների մասին
COVID-19–ի դեմ պատվաստանյութերը արդյունավետ կանխում են ծանր հիվանդություններն ու մահը, սակայն մինչ օրս մինչև վերջ հայտնի չէր, թե որքանով են պատվաստվածները նպաստում կորոնավիրուսային վարակի տարածմանը։
2021 թվականի ամռան վերջին, երբ ԱՄՆ–ում հայտնվեց առավել ագրեսիվ դելտա մանրէահիմքը, ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի աջակցությամբ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գիտնականները մի քանի շաբաթ շարունակ Տեխասի բանտերից մեկում (որտեղ այդ պահի դրությամբ վարակված էր բանտարկյալների 74 տոկոսը) կալանավորների քթըմպանից քսուք էին վերցնում։
Որպես ուսումնասիրման օբյեկտ նրանք ընտրեցին նրանց, ովքեր երկու մեծ ընդհանուր բանտախցերում էին ապրում։ Ուսումնասիրման մեջ ներառված 95 մասնակիցներից 78-ը ամբողջությամբ պատվաստված էին, 2-ը` մասամբ, իսկ 15-ը պատվաստված չէին։ Պատվաստվածների մեծ մասը` 73 տոկոսը, պատվաստվել էր Pfizer–ով, ավելի փոքր մասը` Moderna–ով (18 տոկոս), էլ ավելի փոքր մասը` Johnson & Johnson–ով (9 տոկոս)։
«Sputnik Light» - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառման որևէ խոչընդոտ չկա. ԵԱՏՀ նախարար
ՊՇՌ մեթոդով ստացված արդյունքները համեմատում էին բջիջում վիրուսի կենսունակության տևողության հետ։
Արդյունքում հեղինակները պատվաստվածների և չպատվաստվածների քթըմպանում վիրուսի կենսունակության ժամանակահատվածի հետ կապված տարբերություն չգտան. երկու խմբում էլ այն 13 օր էր կազմում։ Բացառություն էին կազմում միայն նրանք, ովքեր ավելի վաղ տարել էին COVID-19. նրանց մոտ վիրուսն ակտիվ էր մնում 10 օրից ոչ ավել` անկախ պատվաստվելուց։
Էական տարբերություն չկար նաև վերցված քսուքի դրական արդյունքի տևողության հարցում լիարժեք պատվաստված և չպատվաստված մասնակիցների մոտ։ Այսինքն, վիրուսի կենսունակությունը երկու դեպքում էլ գրեթե նույնն էր։
Դեկտեմբերի 1-ից ՀՀ չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն. որոշում
Ստացված արդյունքների հիման վրա հեղինակները եկել են այն եզրակացության, որ պատվաստվածների և չպատվաստվածների պարագայում վիճակագրական առումով էական տարբերություն չկա կորոնավիրուսի պոտենցիալ փոխանցման հետ կապված։ Հետևաբար, վարակվելու հետևանքները կանխելու և մեղմելու համար միջոցներ պետք է ձեռնարկվեն վարակման բարձր ռիսկ ունեցող միջավայրում` բանտեր, հիվանդանոցներ, ծերանոցներ՝ անկախ այնտեղ գտնվող մարդկանց պատվաստման կարգավիճակից։
Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները էական ներդրում կունենան համավարակի դեմ պայքարում, հատկապես կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր մանրէահիմքերի ի հայտ գալու դեպքում։
Լրահոս
0