00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն բասկետբոլի Կովկասյան լիգայի մրցախաղերը. մանրամասներ

© Sputnik / Andranik Ghazaryan«Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Բասկետբոլի կովկասյան լիգայի մրցախաղերը» թեմայով ասուլիս (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
«Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Բասկետբոլի կովկասյան լիգայի մրցախաղերը» թեմայով ասուլիս (27 նոյեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Բաժանորդագրվել
Բասկետբոլի Կովկասյան լիգայի մեկնարկը նախատեսված էր դեռ անցյալ տարի։ Բայց համավարակի պատճառով որոշում կայացվեց մրցաշարն անցկացնել 2021 թվականին` ընդգրկելով նաև արտասահմանյան բասկետբոլային ակումբներին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Բասկետբոլի Կովկասյան լիգայի առաջին մրցաշարը կմեկնարկի 2021-ի նոյեմբերի 29-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին մրցաշարի կազմակերպիչները։
«Հայկական թիմերում ընդգրկված են հայաստանյան լավագույն մարզիկները, մրցաշարին կմասնակցեն նաև լեգեոներներ։ Կովկասյան լիգայի նպատակն է անմիջականորեն նպաստել ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում պրոֆեսիոնալ բասկետբոլի զարգացմանը, մարզիկների վարպետության բարձրացմանը, Հայաստանի ազգային հավաքականի համար միջազգային փորձի հնարավորության ստեղծմանը»,– ասաց Կովկասյան լիգայի տնօրեն Մելիք Սանդրոսյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԲասկետբոլի կովկասյան լիգայի տնօրեն Մելիք Սանդրոսյանը Հայաստանում առաջին անցկացվելիք Կովկասյան լիգայի մրցախաղերի թեմայով ասուլիսի ժամանակ (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
Բասկետբոլի կովկասյան լիգայի տնօրեն Մելիք Սանդրոսյանը Հայաստանում առաջին անցկացվելիք Կովկասյան լիգայի մրցախաղերի թեմայով ասուլիսի ժամանակ (27 նոյեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Բասկետբոլի կովկասյան լիգայի տնօրեն Մելիք Սանդրոսյանը Հայաստանում առաջին անցկացվելիք Կովկասյան լիգայի մրցախաղերի թեմայով ասուլիսի ժամանակ (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանն իր հերթին ասաց, որ մարզաձևի միջազգային ֆեդերացիան` ՖԻԲԱ–ն, համակ ուշադրությամբ հետևում է հայկական կողմի հետաքրքիր նախաձեռնություններին, Հայաստանում անցկացվող մրցաշարերին և հետագա հաջողությունների դեպքում անմիջականորեն կաջակցի մեր ֆեդերացիային։
«Ցանկացած նախաձեռնություն, որն օգուտ կբերի հայկական բասկետբոլի զարգացմանը, միանշանակ ողջունելի է և ֆեդերացիան դրականորեն է արձագանքում` իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելով կազմակերպիչներին։ Վերջին տարիներին ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որ այսօրվա դրությամբ ունենք Հայաստանի առաջնություն և երկու միջազգային լիգա` Կովկասյան և Եվրասիական»,– նշեց բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը։
Հարությունյանի խոսքով` հայկական թիմերը մասնակցում են նշված բոլոր մրցաշարերին և ճիշտ կազմակերպված աշխատանքների արդյունքում լիարժեքորեն ձևավորվել է 14 ակումբ։ Ֆեդերացիան ամեն ինչ կանի, որպեսզի Կովկասյան լիգան կայանա ու դառնա կանոնավոր մրցաշար։
© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը Հայաստանում առաջին անցկացվելիք Կովկասյան լիգայի մրցախաղերի թեմայով ասուլիսի ժամանակ (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը Հայաստանում առաջին անցկացվելիք Կովկասյան լիգայի մրցախաղերի թեմայով ասուլիսի ժամանակ (27 նոյեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը Հայաստանում առաջին անցկացվելիք Կովկասյան լիգայի մրցախաղերի թեմայով ասուլիսի ժամանակ (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
Կովկասյան լիգայի անդրանիկ մրցաշարին կմասնակցեն մասնավորապես հայկական «Դվին», «Կիլիկիա» «Մեդֆոքսիս», «Նոր Բայազետ», «Վահագնի Սիթի» «Սուպերսոնիքս» ակումբները, ինչպես նաև Վրաստանից ժամանած «Գորի» և «Մեգա» ակումբները։ Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն մրցաշարը դարձնել կանոնավոր և ընդլայնել աշխարհագրությունը` հրավիրել մասնակից թիմեր այլ երկրներից և հնարավորության դեպքում փոփոխել նաև ընթացակարգը, որպեսզի հայկական թիմերը հնարավորություն ունենան պատասխան հանդիպումներ անցկացնել արտասահմանում։
Հայտնի ամերիկացի բասկետբոլիստը ճանաչվել է աշխարհի ամենաատելի մարզիկը
Բասկետբոլի Կովկասյան լիգայի առաջին մրցաշարn անցկացվելու է երեք փուլով։ Լավագույն արդյունք արձանագրած չորս թիմերը փլեյ–օֆում կորոշեն հաղթողին։ Եզրափակիչը կկայանա 2022 թվականի ապրիլի 20-ին։
Հաղթողը կարժանանա գավաթի և կստանա 5000 դոլար։ Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում (Արցախի 4), իսկ Գավառը ներկայացնող թիմի հանդիպումները կանցկացվեն Գեղարքունիքի մարզում։
Լրահոս
0