https://arm.sputniknews.ru/20211127/hajastan-himnadrami-hvogabardzuneri-khvorhrdi-nistn-e-masnakcum-e-naev-pashinjany-35801813.html
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է. մասնակցում է նաև Փաշինյանը
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է. մասնակցում է նաև Փաշինյանը
Sputnik Արմենիա
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին մասնակցում է նաև Արցախի նախագահը։ 27.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-27T11:23+0400
2021-11-27T11:23+0400
2021-11-27T11:32+0400
նիկոլ փաշինյան
արմեն սարգսյան
արայիկ հարությունյան
«հայաստան» համահայկական հիմնադրամ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/1b/35801711_0:83:1600:983_1920x0_80_0_0_199d2f3bcbb6a05ebe5aa91b0809eb07.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհված հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:Նշենք, որ նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը: Քոչարյանը այդ թեմայով գրություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որին արձագանք այդպես էլ չի եղել:Հիշեցնենք` 44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և այլք։
https://arm.sputniknews.ru/20211124/azh-qnnich-handznazhvoghvovy-pahanjner-e-nerkajacrel-karavarutjann-u-hajastan-himnadramin-35692427.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/1b/35801711_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c1ddb388957f60c57c4161b211442715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արմեն սարգսյան, արայիկ հարությունյան, «հայաստան» համահայկական հիմնադրամ
նիկոլ փաշինյան, արմեն սարգսյան, արայիկ հարությունյան, «հայաստան» համահայկական հիմնադրամ
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է. մասնակցում է նաև Փաշինյանը
11:23 27.11.2021 (Թարմացված է: 11:32 27.11.2021) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին մասնակցում է նաև Արցախի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհված հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
Նշենք, որ
նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը:
Քոչարյանը այդ թեմայով գրություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որին արձագանք այդպես էլ չի եղել:
Հիշեցնենք` 44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել
Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և այլք։