https://arm.sputniknews.ru/20211127/erkri-qaghaqakan-ghekavarutjuny-vtshrakan-e-zu-martunakutjan-bardzracman-gvortsum-papikjan-35805264.html
Երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է ԶՈւ մարտունակության բարձրացման գործում. Պապիկյան
Երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է ԶՈւ մարտունակության բարձրացման գործում. Պապիկյան
Sputnik Արմենիա
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ։ 27.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-27T14:06+0400
2021-11-27T14:06+0400
2021-11-27T14:07+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35805045_0:89:1024:665_1920x0_80_0_0_92cb0702d98ac793c0d123686ffde481.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik.ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ,անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը` համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։Ինչո՞ւ Հայաստանը չի կարող անցնել պրոֆեսիոնալ բանակի. Քերոբյանի կարծիքըԽորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35805045_12:0:899:665_1920x0_80_0_0_21e50698e5e90df977731b92ac4f3502.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, զինված ուժեր
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, զինված ուժեր
Երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է ԶՈւ մարտունակության բարձրացման գործում. Պապիկյան
14:06 27.11.2021 (Թարմացված է: 14:07 27.11.2021) Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik.ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ,անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։
Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը` համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։