https://arm.sputniknews.ru/20211127/artiki-nakhkin-qaghaqapety-bjujeic-milivonner-e-pvokhancel-anervordu-ynkerutjany-zhvoghvovurd-35800646.html
Արթիկի նախկին քաղաքապետը բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը. «Ժողովուրդ»
Արթիկի նախկին քաղաքապետը բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը ներկա ու նախկին պաշտոնյաների կատարած աննկարագրելի արարքների մասին։ 27.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-27T10:34+0400
2021-11-27T10:34+0400
2021-11-29T13:15+0400
արթիկ
հայաստան
չարաշահում
քաղաքապետ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/32/19923272_0:85:1600:985_1920x0_80_0_0_53124a8db2d8173e0b5882dd7cf68147.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկ խոշորացվող համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը:«Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային»: Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի մի հատվածը, ապա, երբ քաղաքապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին»,–գրում է թերթը:Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները թերթին պատմել են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա քաղաքի խղճուկ բյուջեից որոշել է իր համար ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու` Ալեքսանի անվան տակ գնել է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցել: Ի դեպ, եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում:Թերթի աղբյուրների հավաստմամբ` իրականում հոր փոխարեն այդ աշխատանքներն արել է այդ ժամանակ ավագանու անդամ հանդիսացած նրա որդին:«Ամենավերջում հետաքրքիր իրավիճակ ներկայացրին՝ նաև կապված Աբրահամյանի աներորդու` Արման Ճգնավորյանի հետ։ Պարզվում է` ժամանակին քաղաքապետի փեսան իր աներձագի ընկերությանը փոխանցել է միլիոնավոր դրամներ ինչ-ինչ գնումներ կատարելու համար»,–գրում է թերթը:Այս ամենից զատ, իրականում շատ տխուր է Արթիկ քաղաքի փողոցների, գծանշումների ու մարդկանց` ապագայի հանդեպ վստահության մասով ունեցած տպավորությունները. փոքր մի քաղաք, որտեղ 30 տարի, կարծես թե, ոչինչ չէր արվել։Ինչո՞ւ է ՔՊ-ն պահանջում Ախուրյանի ընտրություններում պայքարից հանել «Իկիլիկյան դաշինքին»Նշենք, որ Արթիկում ՏԻՄ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 5–ին։Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
https://arm.sputniknews.ru/20211115/inchu-e-qp-n-pahanjum-akhurjani-yntrutjunnerum-pajqaric-hanel-ikilikjan-dashinqin-35377765.html
արթիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/32/19923272_88:0:1512:1068_1920x0_80_0_0_0dc0cb17c20f0b4d31483f0f9003651b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթիկ, հայաստան, չարաշահում, քաղաքապետ, տիմ ընտրություններ
արթիկ, հայաստան, չարաշահում, քաղաքապետ, տիմ ընտրություններ
Արթիկի նախկին քաղաքապետը բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը. «Ժողովուրդ»
10:34 27.11.2021 (Թարմացված է: 13:15 29.11.2021) Թերթը գրում է, որ Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը ներկա ու նախկին պաշտոնյաների կատարած աննկարագրելի արարքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկ խոշորացվող համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը:
«Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային»: Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի մի հատվածը, ապա, երբ քաղաքապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին»,–գրում է թերթը:
Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները թերթին պատմել են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա քաղաքի խղճուկ բյուջեից որոշել է իր համար ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու` Ալեքսանի անվան տակ գնել է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցել: Ի դեպ, եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում:
«Ավելի զարմանալի է Արսեն Աբրահամյանի հարազատ եղբոր` Անուշավանի հետ կապված պատմությունը. մեզ փոխանցեցին, որ եղել է քաղաքային տնտեսության տնօրենը ու 5 տարի աշխատավարձ է ստացել, սակայն մեր աղբյուրները և արթիկցիների շրջանում կատարված հարցուփորձը ցույց են տալիս, որ միաժամանակ զբաղեցրել է այլ պաշտոն, «սաղ օրն ավտոկայան էր» ու, ամենայն հավանականությամբ, ըստ տեղացի աղբյուրների, աշխատանքի չի հաճախել ու գումար է ստացել գրանցված աշխատավայրից»,–գրում է թերթը։
Թերթի աղբյուրների հավաստմամբ` իրականում հոր փոխարեն այդ աշխատանքներն արել է այդ ժամանակ ավագանու անդամ հանդիսացած նրա որդին:
«Ամենավերջում հետաքրքիր իրավիճակ ներկայացրին՝ նաև կապված Աբրահամյանի աներորդու` Արման Ճգնավորյանի հետ։ Պարզվում է` ժամանակին քաղաքապետի փեսան իր աներձագի ընկերությանը փոխանցել է միլիոնավոր դրամներ ինչ-ինչ գնումներ կատարելու համար»,–գրում է թերթը:
Այս ամենից զատ, իրականում շատ տխուր է Արթիկ քաղաքի փողոցների, գծանշումների ու մարդկանց` ապագայի հանդեպ վստահության մասով ունեցած տպավորությունները. փոքր մի քաղաք, որտեղ 30 տարի, կարծես թե, ոչինչ չէր արվել։
Նշենք, որ Արթիկում ՏԻՄ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 5–ին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։