https://arm.sputniknews.ru/20211127/ajsor-erekvojan-arden-handipumner-klinen-qaghaqakan-tarber-uzheri-hetkarin-tvonvojan-35810235.html
Այսօր երեկոյան արդեն հանդիպումներ կլինեն քաղաքական տարբեր ուժերի հետ․Կարին Տոնոյան
Այսօր երեկոյան արդեն հանդիպումներ կլինեն քաղաքական տարբեր ուժերի հետ․Կարին Տոնոյան
Sputnik Արմենիա
Շարժման անդամները որոշել են շրջել Հայաստանի բոլոր մարզերով և գյուղերով՝ համախմբելու ազգին։ 27.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-27T17:50+0400
2021-11-27T17:50+0400
2021-11-27T17:51+0400
բողոքի ակցիա
երթ
հանրահավաք
կարին տոնոյան
«5165» ազգային շարժում
ազատագրական շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35629859_0:222:1499:1065_1920x0_80_0_0_376240fbd42b220145d7654cc0844af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Այսօր երեկոյան արդեն կայանալու են հանդիպումներ քաղաքական մի շարք ուժերի հետ։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման առաջնորդ, Ազատագրական շարժման անդամ Կարին Տոնոյանը։«Սկսում ենք բանակցությունների շարքը, որ վերադառնանք այստեղ բոլորով։ Ես այս ամբիոնից դիմում եմ նաև մեր հոգևոր առաջնորդներին, խնդրում եմ, պարտադրում ու պահանջում եմ ձեզանից՝ դուրս եկեք, առաջնորդեք ձեր ժողովրդին, եթե կաթողիկոսը չլիներ 18 թվականին, Սարդարապատ չէր լինելու, և ուրեմն մենք այստեղ ենք և վաղը գալու ենք Էջմիածին՝ ձեզ հետ հանդիպելու, հոգևոր հայրեր»,- նշեց Տոնոյանը։Ըստ նրա՝ հաղթելու համար միայն մեկ ճանապարհ կա՝ համախմբում։ Տոնոյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում ձևավորվելու է Հայոց համազգային համախմբման բանակը, իրենք շրջելու են Հայաստանի բոլոր մարզերով և վերադառնալու են ազգովի։Կարին Տոնոյանը դիմեց նաև սփյուռքի մեր հայրենակիցներին՝ կոչ անելով, երբ հնչեցվեն վերադառնալու կոչնակները, գոնե 1 շաբաթով վերադառնալ հայրենիք։«Եկեք, հաստատեք ձեր՝ հայրենիք ունենալու իրավունքը, որովհետև հայրենիքը իրավունք է, պատասխանատվություն»,- հայտարարեց Տոնոյանը։Պաշտոնական Երևանի բացթողումը, կամ Սոչիի հայտարարության լավ և վատ կողմերըՆշենք, որ այսօր «5165» շարժումը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իշխանությանը հեռացնելու օրակարգով խորհրդակցությունների շարք են սկսում քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միավորումների, անհատների հետ։Հանրահավաքից հետո Ազատագրական շարժման նախաձեռնության անդամներն ու հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին Երևանի փողոցներով։
https://arm.sputniknews.ru/20211127/azatagrakan-sharzhumy-pahanjum-e-nikvol-pashinjani-ev-armen-sargsjani-hrazharakannery-35809067.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35629859_0:0:1420:1065_1920x0_80_0_0_749bcd5764ee10bd9a1a0075624c5b1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, երթ, հանրահավաք, կարին տոնոյան, «5165» ազգային շարժում, ազատագրական շարժում
բողոքի ակցիա, երթ, հանրահավաք, կարին տոնոյան, «5165» ազգային շարժում, ազատագրական շարժում
Այսօր երեկոյան արդեն հանդիպումներ կլինեն քաղաքական տարբեր ուժերի հետ․Կարին Տոնոյան
17:50 27.11.2021 (Թարմացված է: 17:51 27.11.2021) Շարժման անդամները որոշել են շրջել Հայաստանի բոլոր մարզերով և գյուղերով՝ համախմբելու ազգին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Այսօր երեկոյան արդեն կայանալու են հանդիպումներ քաղաքական մի շարք ուժերի հետ։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման առաջնորդ, Ազատագրական շարժման անդամ Կարին Տոնոյանը։
«Սկսում ենք բանակցությունների շարքը, որ վերադառնանք այստեղ բոլորով։ Ես այս ամբիոնից դիմում եմ նաև մեր հոգևոր առաջնորդներին, խնդրում եմ, պարտադրում ու պահանջում եմ ձեզանից՝ դուրս եկեք, առաջնորդեք ձեր ժողովրդին, եթե կաթողիկոսը չլիներ 18 թվականին, Սարդարապատ չէր լինելու, և ուրեմն մենք այստեղ ենք և վաղը գալու ենք Էջմիածին՝ ձեզ հետ հանդիպելու, հոգևոր հայրեր»,- նշեց Տոնոյանը։
Ըստ նրա՝ հաղթելու համար միայն մեկ ճանապարհ կա՝ համախմբում։ Տոնոյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում ձևավորվելու է Հայոց համազգային համախմբման բանակը, իրենք շրջելու են Հայաստանի բոլոր մարզերով և վերադառնալու են ազգովի։
Կարին Տոնոյանը դիմեց նաև սփյուռքի մեր հայրենակիցներին՝ կոչ անելով, երբ հնչեցվեն վերադառնալու կոչնակները, գոնե 1 շաբաթով վերադառնալ հայրենիք։
«Եկեք, հաստատեք ձեր՝ հայրենիք ունենալու իրավունքը, որովհետև հայրենիքը իրավունք է, պատասխանատվություն»,- հայտարարեց Տոնոյանը։
Նշենք, որ այսօր
«5165» շարժումը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իշխանությանը հեռացնելու օրակարգով խորհրդակցությունների շարք են սկսում քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միավորումների, անհատների հետ։
Հանրահավաքից հետո Ազատագրական շարժման նախաձեռնության անդամներն ու հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին Երևանի փողոցներով։