https://arm.sputniknews.ru/20211126/svochium-meknarkel-e-pashinjanputinaliev-handipumy-35774061.html
Սոչիում մեկնարկեց Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը
Սոչիում մեկնարկեց Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը
Sputnik Արմենիա
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինը զրուցել է Ալիևի հետ։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T17:35+0400
2021-11-26T17:35+0400
2021-11-27T10:46+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35774206_0:67:1280:787_1920x0_80_0_0_6d568707e3448cad645ebdf5f57193bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սոչիում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նոյեմբերի 23-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր` տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ «Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,– նշել էր նա։Հիշեցնենք` եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35774206_72:0:1209:853_1920x0_80_0_0_74bd3b0a09fe9c8ebf172e784d926b6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
Սոչիում մեկնարկեց Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը
17:35 26.11.2021 (Թարմացված է: 10:46 27.11.2021) Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինը զրուցել է Ալիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սոչիում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 23-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր` տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ «Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,– նշել էր նա։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը
համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։