https://arm.sputniknews.ru/20211126/nujn-kerp-pak-e-sjuniqi-tshanaparhy-boghoqi-akciaji-masnakicnery-berman-entarkvecin--35758224.html
«Նույն կերպ փակ է Սյունիքի ճանապարհը». բողոքի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին
«Նույն կերպ փակ է Սյունիքի ճանապարհը». բողոքի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին
Sputnik Արմենիա
Ոստիկանները բողոքի ակցիա անող 6 քաղաքացու են բերման ենթարկել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T13:10+0400
2021-11-26T13:10+0400
2021-11-26T13:13+0400
բողոքի ակցիա
ոստիկան
ազատագրական շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35627059_0:84:1601:984_1920x0_80_0_0_db978754e3b8dfcd2862ae3bfc7f5c21.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիա է իրականացրել` Երևանի Սախարովի հրապարակում փակելով դեպի Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը։ «Սա խաղաղ բողոքի ակցիա է, և մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»,–հայտարարեց «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, շարժման ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։ Բողոքի ակցիա անողները հիշեցրին, որ նույն կերպ փակված են Սյունիքի ճանապարհները և մեր հայրենակիցներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։ Բողոքի ակցիան երկար չտևեց, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներն, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ «Ազգային շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավքներ է իրականացնում` պահանջելով, որպեսզի Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։ Հայտնի է, որ Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն իսկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
https://arm.sputniknews.ru/20211124/erevani-metropvoliteni-ashkhatanqy-mi-qani-rope-katvatsar-e-eghel-boghoqi-akciaji-pattsharov-35672818.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35627059_88:0:1511:1067_1920x0_80_0_0_67aea610de55676405678f9033d0ef17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, ոստիկան, ազատագրական շարժում
բողոքի ակցիա, ոստիկան, ազատագրական շարժում
«Նույն կերպ փակ է Սյունիքի ճանապարհը». բողոքի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին
13:10 26.11.2021 (Թարմացված է: 13:13 26.11.2021) Ոստիկանները բողոքի ակցիա անող 6 քաղաքացու են բերման ենթարկել, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր «Ազատագրական շարժումը» բողոքի ակցիա է իրականացրել` Երևանի Սախարովի հրապարակում փակելով դեպի Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը։
«Սա խաղաղ բողոքի ակցիա է, և մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին»,–հայտարարեց «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, շարժման ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը։ Բողոքի ակցիա անողները հիշեցրին, որ նույն կերպ փակված են Սյունիքի ճանապարհները և մեր հայրենակիցներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։
Բողոքի ակցիան երկար չտևեց, քանի որ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներն, այդ թվում՝ Արա Զոհրաբյանին։
Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ «Ազգային շարժումը» բողոքի ակցիաներ և հանրահավքներ է իրականացնում` պահանջելով, որպեսզի Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին փաստաթուղթը։
Հայտնի է, որ Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանն աշխատանքային այցով արդեն իսկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։