00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մարզերում կենսաթոշակների անկանխիկ վճարման հետ կապված կան դժվարություններ. նախկին նախարար

Առաքելյան. Մարզերում կենսաթոշակների անկանխիկ վճարման հետ կապված կան դժվարություններ
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թոշակներն անկանխիկ եղանակով վճարելու հարցին։
Առաջին հայացքից թվում է, որ կենսաթոշակների անկանխիկ վճարման շնորհիվ ծառայություններից օգտվելն ավելի արդյունավետ է ու մատչելի, սակայն մարզերում կան բազմաթիվ բնակավայրեր, որտեղ քարտերի սպասարկման բանկոմատների առումով սահմանափակ հնարավորություններ կան, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Մինչև թոշակները բարձրանան, գներն արդեն առաջ են անցել. խոստում և իրականություն
«Կան քաղաքներ, որտեղ ներկայացված են սահմանափակ թվով բանկեր, մինչդեռ քաղաքացիները կարող են նախընտրել այլ բանկերով սպասարկումը, հետևաբար պետությունը որևէ քայլ քաղաքացուն պետք է պարտադրի միայն այն դեպքում, եթե դրա համար համապատասխան հնարավորություններ է ընձեռում։
Մենք գործ ունենք կենսաթոշակառուների հետ, որոնց պարտադրել օգտվելու բանկային անկանխիկ ծառայություններից և դա դարձնել անկանխիկ գործառնությունների զարգացման կարևորագույն թիրախ, այնքան էլ արդյունավետ չէ, քանզի նույնիսկ կենսաթոշակի չափից սկսած փաստվում է այն հանգամանքը, որ կենսաթոշակառուներն իրենց թոշակը մեծամասամբ օգտագործում են անմիջապես»,– ասաց Առաքելյանը։
Пожилая женщина переходит улицу Багратуняц - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Երևանում, Գյումրիում և Վանաձորում թոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով
Նրա դիտարկմամբ` մեծահասակները բանկային քարտով աստիճանաբար գնումներ կատարելու հնարավորություն չունեն` հաշվի առնելով կենսաթոշակի ցածր չափը, հետևաբար գումարը ծախսում են հիմնականում կոմունալ վճարումներ կատարելու և դեղորայք ձեռք բերելու համար։
«Անկանխիկ գործառնությունների զարգացմանը խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ առևտրային կետերում քարտով առևտրի դեպքում տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում բանկերին 1-3 տոկոս միջնորդավճար վճարել, ինչը հատկապես փոքր խանութների պարագայում մեծ ծախս է համարվում, ուստի փոքր բիզնեսը հիմնականում խուսափում է քարտերի սպասարկումից»,– ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Առաքելյանի կարծիքով` պետությունն այստեղ առաջին հերթին բանկերի միջոցով որոշակի մոտիվացիոն համակարգ պետք է ներդնի, այլ ոչ թե անկանխիկ գործարքների պարտադրանքին զուգահեռ տնտեսվարողների համար լրացուցիչ ծախսեր առաջացնի։
Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան
Նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն` 2022 թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով։
Լրահոս
0