https://arm.sputniknews.ru/20211126/inchi-masin-e-khvosel-pashinjany-putini-het-handipmany-35793263.html
Ինչի՞ մասին է խոսել Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը
Ինչի՞ մասին է խոսել Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի... 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T21:34+0400
2021-11-26T21:34+0400
2021-11-26T21:35+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35786188_0:23:1600:923_1920x0_80_0_0_9cb686c6c9e83b6b8fc333671d9eb994.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները, ցավոք, շարունակվում են, բայց վերջերս մենք արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում նկատվում է առևտրաշրջանառության ակտիվացում, և դա շատ կարևոր է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ինչը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կապերի ակտիվացմանը»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
https://arm.sputniknews.ru/20211126/putiny-hujs-uni-vor-nvor-pajmanavvorvatsutjunnery-drakan-kazden-arcakhjan-iradrutjan-vra-35793084.html
https://arm.sputniknews.ru/20211126/hajvord-shabat-krkin-erakvoghm-handipum-klini-putiny-hajtnec-orakargy-35791963.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35786188_119:0:1540:1066_1920x0_80_0_0_489556374fcac14679cd0564704098ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները, ցավոք, շարունակվում են, բայց վերջերս մենք արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում նկատվում է առևտրաշրջանառության ակտիվացում, և դա շատ կարևոր է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ինչը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կապերի ակտիվացմանը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ
Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը
համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։