00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում մեքենաների վրա, թող թեստի գումարն էլ տան․Վարդևանյան

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորը վստահ է՝ կառավարությունն ու առողջապահության նախարարությունն այս պահին էլ ունեն բոլոր հնարավորությունները համապատասխան կարագավորումներ անելու, որպեսզի այդ ծախսերը կատարի պետությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները մեքենաների գնման համար հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում, հետևաբար կարող են մարդկանց թեստերի գումարն էլ տալ։
Այս մասին Սահմանադրական դատարանում այսօր կայացած պատվաստումների և թեստավորումների առողջապահության նախարարի հրամանի Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունն ու առողջապահության նախարարությունն այս պահին էլ ունեն բոլոր հնարավորությունները՝ համապատասխան կարագավորումներ անել, որպեսզի այդ ծախսերը կատարի պետությունը, դրա միջոցները կան։
Председатель конституционного суда Грайр Товмасян в конституционном суде (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը. Ավանեսյանի հրամանի քննությունը հետաձգվեց
«Մեր կողմից ներկայացված բաղադրիչներից մեկն այն է, որ թեստավորման համար կատարվելիք ծախսը պետք է կրի պետությունը։ Նման փորձ ունի Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական բազմաթիվ երկրներ։ Առաջին փուլում, երբ սկսվում է նման գործընթաց, այդ ծախսերը պետք է անի պետությունը, ինչից հետո՝ ելնելով արդյունքներից, կարող է դիտարկել՝ անհրաժե՞շտ է վերանայել մոտեցումը, թե ոչ»,- նշեց Վարդևանյանը և հավելեց, որ ամբողջ ծախսը չի կարող դրվել միայն մարդկանց վրա։

Նա նաև շեշտեց, որ միայն հրամանով չէր կարող այնպիսի կարգավորում սահմանվել, համաձայն որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ ՍԴ-ում դիմող կողմ Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ գոյություն ունի իրավական պետության սկզբունք։ Նման հարցերը կարգավորվում են օրենքով։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի ՊՇՌ թեստ հանձնել շաբաթը 1 անգամ։
Պատվաստումների և թեստավորումների` առողջապահության նախարարի հրամանի Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ նիստերը սկսվել են նոյեմբերի 25-ից, այսօր էլ այն հետաձգվել է մինչև դեկտեմբերի 16-ը։
Պատգամավորը չի բացառում պարտադիր ռեվակցինացիայի իրականացումը Հայաստանում. լսումներ ՍԴ–ում
Հիշեցնենք՝ դիմումը ներկայացրել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել:
Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։
Լրահոս
0