https://arm.sputniknews.ru/20211126/hajtni-e-vov-e-erkrvord-pashtvonjan-vorn-irakanacrel-e-pashinjani-ev-alievi-operativ-kapy-zlm-35753927.html
Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ
Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որը մասնակցել է այդ բանակցություններին։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T11:30+0400
2021-11-26T11:30+0400
2021-11-26T11:33+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ադրբեջան
նիկոլ փաշինյան
արթուր վանեցյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/2201/67/22016770_0:165:1600:1065_1920x0_80_0_0_e77050a7389908296cd386d05eb62c07.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը։ Տեղեկությունը հայտնում է «Անի» ուսումնասիրությունների կենտրոնը։ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:«Երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ»,–գրում է կայքը։Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։Լավ կլինի` Փաշինյանը քիչ շոշափի 5 միլիարդի թեման. Մամիջանյանը ասաց, թե որտեղ է ՎանեցյանըԱվելի ուշ Վանեցյանը հաստատել էր այդ տեղեկությունները` նշելով, որ որպես ԱԱԾ տնօրեն Փաշինյանի և Ալիևի միջև ինքն է օպերատիվ կապ պահել։
https://arm.sputniknews.ru/20211125/zaveshtali-e-tshanachum-em-ajd-tghanerin-vanecjany-vstahecnum-e-vor-iren-hetevum-en-35726121.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2201/67/22016770_0:0:1420:1065_1920x0_80_0_0_61ef42be7e0a21ab748ff1854dd50332.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ադրբեջան, նիկոլ փաշինյան, արթուր վանեցյան, իլհամ ալիև
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ադրբեջան, նիկոլ փաշինյան, արթուր վանեցյան, իլհամ ալիև
Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ
11:30 26.11.2021 (Թարմացված է: 11:33 26.11.2021) ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որը մասնակցել է այդ բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը։ Տեղեկությունը հայտնում է
«Անի» ուսումնասիրությունների կենտրոնը։
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ
կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
«Երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ»,–գրում է կայքը։
Նշվում է, որ Թաշչյանը Հայաստանի լավագույն դիվանագետներից է, ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ Վանեցյանը հաստատել էր այդ տեղեկությունները` նշելով, որ որպես ԱԱԾ տնօրեն Փաշինյանի և Ալիևի միջև ինքն է օպերատիվ կապ պահել։