https://arm.sputniknews.ru/20211126/arcakhjan-44-orja-paterazmum-zvohvats-hervosi-majry-aghjik-e-unecel-lusankarner-35785710.html
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը աղջիկ է ունեցել. լուսանկարներ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը աղջիկ է ունեցել. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր, Վանե են կոչել։ Ծննդատանը քահանան նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել: 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T19:26+0400
2021-11-26T19:26+0400
2021-11-26T19:43+0400
արցախ
հայաստան
պատերազմ
երեխա
հերոս
քահանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35785818_0:53:1601:953_1920x0_80_0_0_9981c844fd2316c0ae6fe1b9a4035014.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Աբովյանի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը` հրապարակելով փոքրիկի լուսանկարները։Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանն էլ նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել:«Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին: Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,– գրել է Սահակյանը:«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցելՄարզպետը հայտնել է, որ երեխան ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:Ծնվել է զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրըՎանիկ Մարգարյանը ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային պետական համալսարանի քոլեջ։ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Արցախի Իվանյան համայնքի (Խոջալու) զnրամասում` որպես վարորդ։Պատերազմի ընթացքում Վանիկն օրեր շարունակ բեռնատար ավտոմեքենայով հաց, ջուր ու զինшմթերք է հասցրել զինվորներին։ Հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նա զանգահարել է տուն ու մորը խնդրել, որ գնա եկեղեցի ու իր անունից մոմեր վառի։Վերջին անգամ մոր հետ խոսել է նոյեմբերի 7-ին։Ավելի ուշ ծնողներն իմացել են, որ նա հերոսական մահով ընկել է Շուշիի համար մղվող մարտերում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35785818_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2d087d04ae353c6d99a39a96df83a89c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, պատերազմ, երեխա, հերոս, քահանա
արցախ, հայաստան, պատերազմ, երեխա, հերոս, քահանա
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը աղջիկ է ունեցել. լուսանկարներ
19:26 26.11.2021 (Թարմացված է: 19:43 26.11.2021) Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր, Վանե են կոչել։ Ծննդատանը քահանան նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Աբովյանի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը` հրապարակելով փոքրիկի լուսանկարները։
Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանն էլ նորածնի ու նրա մայրիկի օրհնության կարգ է կատարել:
«Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին: Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,– գրել է Սահակյանը:
Մարզպետը հայտնել է, որ երեխան ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:
Վանիկ Մարգարյանը ծնվել է 2000 թվականին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային պետական համալսարանի քոլեջ։ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Արցախի Իվանյան համայնքի (Խոջալու) զnրամասում` որպես վարորդ։
Պատերազմի ընթացքում Վանիկն օրեր շարունակ բեռնատար ավտոմեքենայով հաց, ջուր ու զինшմթերք է հասցրել զինվորներին։ Հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նա զանգահարել է տուն ու մորը խնդրել, որ գնա եկեղեցի ու իր անունից մոմեր վառի։
Վերջին անգամ մոր հետ խոսել է նոյեմբերի 7-ին։
Ավելի ուշ ծնողներն իմացել են, որ նա հերոսական մահով ընկել է Շուշիի համար մղվող մարտերում: