https://arm.sputniknews.ru/20211126/anhrazhesht-e-pajmanner-steghtsel-taratsashrjani-veratsnndi-hamar-putin--35782563.html
Չէի ցանկանա, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապերը քանդվեին. Պուտին
Չէի ցանկանա, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապերը քանդվեին. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը շեշտել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան և կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T18:26+0400
2021-11-26T18:26+0400
2021-11-26T18:33+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35777262_0:0:2952:1662_1920x0_80_0_0_386b703ffa2e2a6ac7270f6404db4c63.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար: Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողով, որի աշխատանքները, չնայած դժվարություններին, առաջ են ընթանում։ Լայնամասշտաբ մարտական գործողություններ չեն լինում. Պուտինը` եռակողմ հանդիպման ժամանակ«Կարող ենք ենթադրել, որ մոտ ժամանակներս կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ անհրաժեշտ քայլեր անել բոլոր որոշումների համար»,–ասաց Պուտինը: Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի բոլոր կողմերի ջանքերը. պետք է պայմաններ ստեղծվեն տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, ինչպես նաև կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ, զարգացնել տնտեսությունը։ «Այս ամենը, անշուշտ, պետք է բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,–նշեց Պուտինը։Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՌԴ համար այս ամենը մեծ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում, խորը պատմական կապեր կան:ՌԴ նախագահը հավելեց, որ չէր ցանկանա` այդ կապերը քանդվեին, ընդհակառակը, դրանք պետք է ավելի ամրանան։
https://arm.sputniknews.ru/20211126/menq-hamadzajn-chenq-adrbejani-nakhagahi-tesaketi-het-pashinjany-gerineri-masin-35776252.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35777262_221:0:2952:2048_1920x0_80_0_0_554b9e02685b187c2d0866bda56dac58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, հանդիպում
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, հանդիպում
Չէի ցանկանա, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապերը քանդվեին. Պուտին
18:26 26.11.2021 (Թարմացված է: 18:33 26.11.2021) ՌԴ նախագահը շեշտել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան և կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար: Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողով, որի աշխատանքները, չնայած դժվարություններին, առաջ են ընթանում։
«Կարող ենք ենթադրել, որ մոտ ժամանակներս կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ անհրաժեշտ քայլեր անել բոլոր որոշումների համար»,–ասաց Պուտինը:
Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի բոլոր կողմերի ջանքերը. պետք է պայմաններ ստեղծվեն տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, ինչպես նաև կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ, զարգացնել տնտեսությունը։
«Այս ամենը, անշուշտ, պետք է բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,–նշեց Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՌԴ համար այս ամենը մեծ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում, խորը պատմական կապեր կան:
ՌԴ նախագահը հավելեց, որ չէր ցանկանա` այդ կապերը քանդվեին, ընդհակառակը, դրանք պետք է ավելի ամրանան։