https://arm.sputniknews.ru/20211126/adrbejany-hajastanin-e-pvokhancel-erku-hh-qaghaqaci-hajtni-e-vovqer-en-nranq--35752041.html
Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանին է փոխանցել 2 հայի. հայտնի է` ովքեր են նրանք
Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանին է փոխանցել 2 հայի. հայտնի է` ովքեր են նրանք
Sputnik Արմենիա
Հայկական կողմին փոխանցված երկու անձնացից մեկը վիրավոր է։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T10:28+0400
2021-11-26T10:28+0400
2021-11-26T16:24+0400
հայաստան
ադրբեջան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25771997_0:56:1413:851_1920x0_80_0_0_bc7286c0c650bb1ab0254fcde8b19f69.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ այս լուրը հաստատել է գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: Այսպես, հայկական կողմին են փոխանցել Արեն Արամյանին, որը նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ էր վիրավորվել և գերեվարվել։ Նշվում է, որ Արենին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։Բացի այդ, նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանին են հանձնել հայկական կողմին, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Աղդամի տարածք։«Իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ Միհրան Մուսայելյանը քաղաքացիական անձ է և, մոլորվելով, անցել է այն տարածք, որտեղ ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները»,– ասված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
https://arm.sputniknews.ru/20211118/haj-gerineric-meky-viravvor-e-nran-virahatelu-en-baqvum-bvoris-avagjan-35506563.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25771997_100:0:1356:942_1920x0_80_0_0_b1bd222d6fba9b24188e9edba48b4ef7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան, ադրբեջան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանին է փոխանցել 2 հայի. հայտնի է` ովքեր են նրանք
10:28 26.11.2021 (Թարմացված է: 16:24 26.11.2021) Հայկական կողմին փոխանցված երկու անձնացից մեկը վիրավոր է։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ այս լուրը հաստատել է գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: Այսպես, հայկական կողմին են փոխանցել Արեն Արամյանին, որը նոյեմբերի 16-ի
մարտերի ժամանակ էր վիրավորվել և գերեվարվել։
Նշվում է, որ Արենին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
Բացի այդ, նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանին են հանձնել հայկական կողմին,
որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Աղդամի տարածք։
«Իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ Միհրան Մուսայելյանը քաղաքացիական անձ է և, մոլորվելով, անցել է այն տարածք, որտեղ ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային
Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։