https://arm.sputniknews.ru/20211124/tehranic-mer-ymbishnery-13-medalvov-en-veradarnalu-3y-voski-e-35708558.html
Թեհրանից մեր ըմբիշները 13 մեդալով են վերադառնալու. 3–ը ոսկի է
Թեհրանից մեր ըմբիշները 13 մեդալով են վերադառնալու. 3–ը ոսկի է
Sputnik Արմենիա
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականն Աշխարհի առաջնությանը թիմային հիանալի արդյունքներ են գրանցել։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T22:29+0400
2021-11-24T22:29+0400
2021-11-25T13:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
բանակ
մեդալ
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/19/35721248_0:189:1008:756_1920x0_80_0_0_e3d2823d04e3fff65c3a2ff049655d3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թեհրանում ընթացող Բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությանը Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։Հանրագումարում մեր ըմբիշները նվաճել են 13 մեդալ, որը գերազանց արդյունք է։Այսպիսով, Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ընթացող առաջնությունն ավարտվել է։ Աշխարհի առաջնությունը մասնակցում էին 21 երկրի 300 մարզիկ։Հիշեցնենք, որ ոսկե մեդալ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Թադևոսյանը և Կարեն Ասլանյանը: Իսկ ազատ ոճայիններից չեմպոնի կոչումը նվաճել էր Արման Անդրիասյանը:
https://arm.sputniknews.ru/20211124/uzhajin-eramarti-evrvopaji-arajnutjunum-juri-karvoglanjany-chempivon-e-dardzel-35707336.html
https://arm.sputniknews.ru/20211124/gevvorg-tadevvosjany-dardzel-e-ymbshamarti-banakajinneri-ashkharhi-chempivon-35705802.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/19/35721248_0:0:1008:756_1920x0_80_0_0_41b8e72805360bd54b7d9cec341148c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բանակ, մեդալ, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
իրանի իսլամական հանրապետություն, բանակ, մեդալ, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Թեհրանից մեր ըմբիշները 13 մեդալով են վերադառնալու. 3–ը ոսկի է
22:29 24.11.2021 (Թարմացված է: 13:21 25.11.2021) Հայաստանի ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականն Աշխարհի առաջնությանը թիմային հիանալի արդյունքներ են գրանցել։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թեհրանում ընթացող Բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությանը Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Թիմայինհաջողություն է գրանցել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանրագումարում մեր ըմբիշները նվաճել են 13 մեդալ, որը գերազանց արդյունք է։
Այսպիսով, Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ընթացող առաջնությունն ավարտվել է։ Աշխարհի առաջնությունը մասնակցում էին 21 երկրի 300 մարզիկ։
Հիշեցնենք, որ ոսկե մեդալ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Թադևոսյանը և Կարեն Ասլանյանը: Իսկ ազատ ոճայիններից չեմպոնի կոչումը նվաճել էր Արման Անդրիասյանը: