00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ

© Photo : official site of the Prime minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք համայնքների ղեկավարներին, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարների տեղակալներին (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք համայնքների ղեկավարներին, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, Գորիս և Քաջարան համայնքների ղեկավարների տեղակալներին (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շեշտել է, որ պետական ու ՏԻՄ մարմինները հատկապես ազգային ու պետական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերում պետք է համաձայնեցված գործեն։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ։ Վարչապետի աշխատակազմը հրապարակել է հանդիպման տեսագրությունը։
Փաշինյանն արձանագրել է, որ Սյունիքի մարզն այսօր կառավարության ուշադրության կենտրոնում է։

«Այստեղ մենք ունեք ամենատարբեր խնդիրներ` սկսած անվտանգայինից, վերջացրած` կոմունիկացիոն խնդիրներով։ Եվ ես կարևոր եմ համարում, որ Սյունիքի ՏԻՄ մարմիններն ունենան պաշտոնական առաջին աղբյուրից ինֆորմացիա այն մասին, թե ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել, հատկապես, որ հիմա տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա է շրջանառում։ Մենք բոլորս պետք է կարողանանք իրողությունները ճիշտ գնահատել, տարբերել կեղծ տեղեկատվությունը ճշտից»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև շեշտել է, որ հատկապես ՀՀ ազգային ու պետական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերում, որոնք ունեն ոչ միայն ներքին, այլև արտաքին երես, ՀՀ պետական ու ՏԻՄ մարմինները պետք է գործեն սինքրոն, համաձայնեցված։
Ուզո՞ւմ եք Հայաստանը ոչնչացնել, թե՞ չէ. Փաշինյանը հարցեր հղեց Թուրքիային ու Ադրբեջանին
ՀՀ վարչապետը նաև շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած համայնքների ղեկավարներին` ընդգծելով, որ, թեև ՀՀ ընտրական համակարգը կատարյալ չէ, բայց կարևորն այն է, որ ընտրողը վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը։
«Անկախ նրանից, թե որ դեպքում դա որքանով դուր կգա իշխանությանն ու որքանով` ընդդիմությանը, ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է»,– ասել է Փաշինյանը։
Մենք պետք է հասկանանք` քարտեզի վրա նկարած անկլավները իրավական հիմք ունե՞ն. Փաշինյան
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը։
Ընտրություններին մասնակցած 20 086 ընտրողներից 13 962–ն իրենց ձայնը տվել էին Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել էր 5 791 ընտրող։ 331 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ–ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանը։
Նոյեմբերի 24-ից Կապանում երկու նոր երթուղի է գործելու
Լրահոս
0