00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային հանրության հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Գերմանիայի դեսպանին

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը և ՀՀ–ում Գերմանիայի դեսպանը կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կարևորվել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը:
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (19 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է քննարկի միջազգային հանրությունը. Փաշինյան
ՀՀ ԱԳ նախարարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարևորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։

Զրուցակիցները կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը: Դեսպան Ռիխտերը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին:

Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։
Նշենք, որ մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում և փորձում է հաստատվել այնտեղ։ Պարբերաբար բախումներ են գրանցվում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։
Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է քննարկի միջազգային հանրությունը. Փաշինյան
Գորիս—Կապան ճանապարհին Ադրբեջանն արդեն մաքսակետեր է տեղադրել։ Թեև երկրների միջև 44–օրյա պատերազմից հետո դեռ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, բայց ՀՀ իշխանությունը պնդում է, որ այդ հատվածն ադրբեջանական է։
Լրահոս
0