https://arm.sputniknews.ru/20211124/haj-hamajnqi-mijamtutjamb-salvoniki-avtvobusneri-vrajic-hanvel-e-shushii-gvovazdy-35699538.html
Հայ համայնքի միջամտությամբ Սալոնիկի ավտոբուսների վրայից հանվել է Շուշիի «գովազդը»
Հայ համայնքի միջամտությամբ Սալոնիկի ավտոբուսների վրայից հանվել է Շուշիի «գովազդը»
Sputnik Արմենիա
Հունաստանում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար, որպեսզի ավտոբուսների վրայից հանվի «Շուշին Ադրբեջանն է» գրառմամբ գովազդը։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T18:42+0400
2021-11-24T18:42+0400
2021-11-24T18:57+0400
ադրբեջան
հունաստան
ավտոբուս
շուշի
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35700030_0:431:1600:1331_1920x0_80_0_0_d37b140df31b42ceadbaf15af0794592.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սալոնիկի ավտոբուսների վրա Ադրբեջանը տեղադրել է իր կողմից օկուպացված Շուշիի նկարները` գրառմամբ, թե Շուշին Ադրբեջանն է։ Հունական կայքերից մեկի հոդվածը Facebook–ի իր էջում հրապարակել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը` հայտնելով այդ մասին։Նա հավելել է, որ այդ սադրիչ «գովազդն» անմիջապես հեռացվել է ավտոբուսների վրայից` «մեր բարեկամների և տեղի հայերի գործողություններից հետո»։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին։Իսկ greekcitytimes.com-ն էլ գրում է, որ Ադրբեջանն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները հայկական Շուշի քաղաքի օկուպացիան արդարացնելու համար։Նշվում է նաև, որ ադրբեջանական «գովազդը» չի վրիպել հունահայ համայնքի ուշադրությունից, որն իշխանություններին խնդրել է հեռացնել գովազդը, ինչն էլ արվել է առանց վարանելու։ Միաժամանակ, հոդվածում ասվում է, թե կասկածելի է` ինչո՞ւ է առհասարակ թույլատրվել, որ նման բովանդակությամբ գրառումը հայտնվի ավտոբուսների վրա։
https://arm.sputniknews.ru/20211121/adrbejani-hertakan-sadranqy-jvonesko-um-hh-agn-n-shushii-veraberjal-nakhadzernutjan-masin-35589861.html
ադրբեջան
հունաստան
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35700030_0:201:1600:1401_1920x0_80_0_0_611ba593fe9de286df456bf42fc0e994.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հունաստան, ավտոբուս, շուշի, արցախ, հայաստան
ադրբեջան, հունաստան, ավտոբուս, շուշի, արցախ, հայաստան
Հայ համայնքի միջամտությամբ Սալոնիկի ավտոբուսների վրայից հանվել է Շուշիի «գովազդը»
18:42 24.11.2021 (Թարմացված է: 18:57 24.11.2021) Հունաստանում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար, որպեսզի ավտոբուսների վրայից հանվի «Շուշին Ադրբեջանն է» գրառմամբ գովազդը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սալոնիկի ավտոբուսների վրա Ադրբեջանը տեղադրել է իր կողմից օկուպացված Շուշիի նկարները` գրառմամբ, թե Շուշին Ադրբեջանն է։ Հունական կայքերից մեկի հոդվածը
Facebook–ի իր էջում հրապարակել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը` հայտնելով այդ մասին։
Նա հավելել է, որ այդ սադրիչ «գովազդն» անմիջապես հեռացվել է ավտոբուսների վրայից` «մեր բարեկամների և տեղի հայերի գործողություններից հետո»։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին։
Իսկ
greekcitytimes.com-ն էլ գրում է, որ Ադրբեջանն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները հայկական Շուշի քաղաքի օկուպացիան արդարացնելու համար։
Նշվում է նաև, որ ադրբեջանական «գովազդը» չի վրիպել հունահայ համայնքի ուշադրությունից, որն իշխանություններին խնդրել է հեռացնել գովազդը, ինչն էլ արվել է առանց վարանելու։ Միաժամանակ, հոդվածում ասվում է, թե կասկածելի է` ինչո՞ւ է առհասարակ թույլատրվել, որ նման բովանդակությամբ գրառումը հայտնվի ավտոբուսների վրա։