00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայում ձմռանը կփորձեն ապրել առանց էլեկտրականության

© Photo : Unsplash / Matthew HenryԷլեկտրասյուներ
Էլեկտրասյուներ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Էլեկտրասյուներ
Բաժանորդագրվել
Վալերի Միխայլով
Եվրոպայում լրջորեն խոսում են այս ձմռանը էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հնարավորության մասին, մանավանդ եթե ձմեռը ցուրտ լինի։ Մասնավորապես, այդ թեմային անդրադարձել է Trafigura խոշորագույն հումքային թրեյդեր ընկերություններից մեկի տնօրեն Ջերեմի Վեյրը. «Անկեղծ ասած, մենք ձմռան համար պաշարներ չենք հավաքում։ Դրա համար էլ իրական մտավախություն կա, որ եթե ցուրտ ձմեռ լինի, ապա Եվրոպայում կարող են էլեկտրաէներգիայի անջատումներ գրանցվել»։
Անշուշտ, եվրոպացիների ներկա սերունդը դժվար թե նույնիսկ տեսական մակարդակով ծանոթ լինի՝ ինչ ասել է հովհարային անջատում։ Եվ, մի կողմից, զարմանալի է, թե որքան արագ է բարեկեցիկ Եվրամիությունը հասել նման իրավիճակի։ Մյուս կողմից՝ էներգաշուկայում իրենց անփույթ գործողություններով եվրոպական բյուրոկրատները մոտեցնում էին այս սցենարը։
Բոլորին վաղուց ծանոթ են Ուկրաինայում էլեկտրաէներգիայի հնարավոր հովհարային անջատումների մասին խոսակցությունները։ Օրերս, ի դեպ, այդ սպառնալիքի մասին խոսել էր Օդեսայի քաղաքապետ Տրուխանովը՝ Կիևի քաղաքապետ Կլիչկոյի ավելի վաղ արած հայտարարությունից հետո։ Ուկրաինայում վերջին անգամ նման անջատումներ եղել են 2014-2015 թվականների ձմռանը։
Акции против исламизации Европы в европейских странах - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Եվրոպայում խորեայի համաճարակ է` Ռուսաստանն է մեղավոր
Այս տարվա սեպտեմբերին հովհարային անջատումների էր բախվել Չինաստանը, որը կտրուկ կրճատել է ածուխի արդյունահանումը՝ կանաչ էներգաարդյունավետության գաղափարախոսության շրջանակում: Ճիշտ է, չինացիները շատ արագ վերականգնեցին արտադրությունն ու ներմուծումը և հաղթահարեցին խնդիրը նոյեմբերի կեսերին:
Բայց որ նման բան կարող է նաև Եվրոպայում տեղի ունենալ, մի հինգ տարի առաջ ոչ մեկի մտքով նույնիսկ չէր անցնի։
Սակայն, այսպես կոչված` ԵՄ-ի երրորդ էներգետիկ փաթեթը, ածխաջրածինների հետախուզման ու արդյունահանման կրճատումը` կանաչ հիստերիայի ֆոնին, անցյալ ցուրտ ձմեռն ու այս շոգ ամառը, որոնք ամրապնդվել են նաև Եվրոպայում, բնական գազի գների հետ կապված նոր իրողություն են ստեղծել ու գազի պակասուրդ առաջացրել։
Գերմանական կարգավորիչի կողմից «Հյուսիսային հոսք- 2»-ի սերտիֆիկացման տեխնիկական դադարեցման ֆոնին Եվրոպայում գազի գինը վերադարձրել է հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարի: Վեյրն ընդունել է, որ այս աշնանը գազի գների աննախադեպ աճը խնդիրներ է ստեղծել շուկայից օգտվողների համար: «Արդյունքում շուկան գրեթե ի վիճակի չէ նորմալ գործել», - ասել է նա: Նավթի դեֆիցիտը նույնպես պահպանվում է, իսկ նոր նախագծերում ներդրումների բացակայությունը նշանակում է, որ «եռանիշ գինը», այսինքն՝ բարելի դիմաց 100 դոլարը շատ հավանական է։ Brent նավթը վաճառվում է 81 դոլարից մի փոքր բարձր գնով, թեև տարեսկզբին գինը մոտ 50 էր:
Քանի՞ կալանավոր կա Եվրոպայի երկրներում
Այսինքն` ընդհանուր առմամբ, Եվրոպայի համար հեռանկարներն այդքան էլ պայծառ չեն։ Հեղուկ բնական գազը հիմնականում գնում են Չինաստանն ու Հարավարևելյան Ասիայի այլ երկրներ, ընդ որում՝ մեծ ծավալներով ու գրեթե ցանկացած գնով: Եվրոպայի սեփական պահոցները լցված են գրեթե 73 տոկոսով ու մեկ ամսվա ընթացքում կրճատվել են գրեթե հինգ տոկոսային կետով: Բայց ձմեռը դեռ չի էլ սկսվել։ Ի դեպ, անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում պաշարներն 93 տոկոս էին կազմում:
Եվրոպացիներն, այնուամենայնիվ, սկսում են ինչ-որ բան կասկածել։ ««Գազպրոմից» լրացուցիչ հզորություններ ամրագրելու, Ուկրաինայի և Լեհաստանի տարածքով գազի տարանցումն ավելացնելու կամ գոնե առկա մակարդակում պահպանելու առաջարկի մերժումը քննարկման թեմա է տվել, թե որքանով է նման որոշումը կապված «Հյուսիսային հոսք — 2»-ի շահագործման հետաձգման հետ: Այս մասին ասվում է Էներգետիկայի ոլորտում կարգավորիչների համագործակցության Եվրամիության գործակալության վերջին զեկույցում։ Այսինքն՝ գործակալությունում ուղղակիորեն չեն ասում, որ մինչև «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումը գազի մատակարարումների էական ավելացում չի լինի, բայց այդ փաստի ըմբռնման որոշ ակնարկներ, այնուամենայնիվ, տալիս են։

Հովհարային անջատումները, եթե բանը դրան հասնի, ոչ միայն կոչնչացնեն բարեկեցիկ Եվրոպայի մասին միֆը, այլև լրջորեն կբարձրացնեն եվրաբյուրոկրատների կողմից այդ տարածքի կառավարման արդյունավետության հարցը։ Անկասկած է, որ այդ դեպքում եվրոպական քարոզչության նետը կուղղվի Ռուսաստանի վրա՝ գազի մատակարարման պատճառով լույսերն անջատելու մեղադրանքներով։ Այնուամենայնիվ, և՛ անջատումները, և՛ շատ հավանական վեճերը Եվրամիության անդամների միջև, երբ յուրաքանչյուր պետություն ի շահ իր սպառողների որոշումներ կկայացնի, ոչ այդքան բարեպաշտ պատկեր կստեղծեն։ Այն դժվար կլինի թաքցնել տեղական ընտրազանգվածից` անգամ Մոսկվայի հասցեին մեղադրանքների տեղատարափ հնչեցնելով։

Այս կապակցությամբ հարկ է հիշատակել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր ռազմական բախման հիստերիան։ Լավ, եթե դրանք հնչեցվեին միայն Վաշինգտոնից, բայց չէ որ Ֆրանսիան ու Գերմանիան շատ ակտիվ ընդգրկվեցին այդ գործընթացի մեջ։ Թեև Եվրամիության առանցքային երկրների իշխանությունները պետք է մտածեին այն մասին, թե ինչ կլինի Եվրոպայի և եվրոպական տնտեսությունների հետ, եթե ԱՄՆ-ին, այնուամենայնիվ, հաջողվի Ուկրաինային «քսի տալ» Դոնբասի չճանաչված հանրապետության վրա և քիչ թե շատ ծավալուն պատերազմ հրահրել։ Այդ ժամանակ չէ՞ որ գործը կարող էր չսահմանափակվել միայն հովհարային անջատումներով՝ գազը քաղաքական (պատժամիջոցների) և/կամ տեխնիկական (օրինակ` ուկրաինական գազատրանսպորտային համակարգի շարքից դուրս գալը) պատճառներով Եվրոպայում կարող է չբավարարել նույնիսկ բնակարանները ջեռուցելու համար։
Լրահոս
0