https://arm.sputniknews.ru/20211124/erevani-nor-transportajin-cancy-khamalrvi-evs-100-avtobusov-35683386.html
Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով
Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով
Sputnik Արմենիա
Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, 20 մլն` ՎԶԵԲ–ի, իսկ 5-ը` E5P կողմից։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T14:23+0400
2021-11-24T14:23+0400
2021-11-24T14:26+0400
տրանսպորտ
ավտոբուս
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1f/28498278_0:138:1024:715_1920x0_80_0_0_e48a682da6405a727f48e549cd293826.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանի նոր տրանսպորտային ցանցն առաջիկայում կհամալրվի ևս 100 ավտոբուսով, որոնք կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսներին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի ավտոբուսների ծրագրի» ֆինանսավորման և իրականացման համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը համաձայնագրեր են ստորագրել։ Հայաստանի մոտ 200 բնակավայր զրկված է տրանսպորտից․ Սանոսյան«Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն–ը՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում»,– նշում են քաղաքապետարանից: «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման վարկային 4 համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Չինաստանից 211 ավտոբուս էր բերվել Հայաստան։ Նախատեսվում է նաև ներդնել վճարման էլեկտրոնային համակարգ։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվելու 405 հաշվիչ, ինչի համար 67 միլիոն 800 հազար դրամ էլ կուղղվի «Ավտոբուս» ՓԲԸ-ին:
https://arm.sputniknews.ru/20211123/erevani-qaghaqapetarany-transpvorti-miasnakan-tvomsi-hamakargi-nerdrman-mrcujt-e-hajtararum-35637928.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1f/28498278_0:0:1024:768_1920x0_80_0_0_f7e71d4db739cbe69944571f83c1d4da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, ավտոբուս, երևան
տրանսպորտ, ավտոբուս, երևան
Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով
14:23 24.11.2021 (Թարմացված է: 14:26 24.11.2021) Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, 20 մլն` ՎԶԵԲ–ի, իսկ 5-ը` E5P կողմից։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանի նոր տրանսպորտային ցանցն առաջիկայում կհամալրվի ևս 100 ավտոբուսով, որոնք կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսներին։ Այս մասին հայտնում են
Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի ավտոբուսների ծրագրի» ֆինանսավորման և իրականացման համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը համաձայնագրեր են ստորագրել։
«Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն–ը՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:
Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում»,– նշում են քաղաքապետարանից:
«Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման վարկային 4 համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Չինաստանից 211 ավտոբուս էր բերվել Հայաստան։ Նախատեսվում է նաև ներդնել վճարման էլեկտրոնային համակարգ։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվելու 405 հաշվիչ, ինչի համար 67 միլիոն 800 հազար դրամ էլ կուղղվի «Ավտոբուս» ՓԲԸ-ին: