https://arm.sputniknews.ru/20211123/ynddimadir--patgamavornery-pahanjum-en-qrgorts-harucel-aleqsanjani-u-qvocharjani-nkatmamb--35656906.html
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են քրգործ հարուցել Ալեքսանյանի ու Քոչարյանի նկատմամբ
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են քրգործ հարուցել Ալեքսանյանի ու Քոչարյանի նկատմամբ
Sputnik Արմենիա
Ընդդիմությունը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով. 303 (Դիվերսիա), 333 (Սուտ մատնություն),137.1 (Ծանր... 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T18:05+0400
2021-11-23T18:05+0400
2021-11-23T18:07+0400
արծվիկ մինասյան
քրեական գործ
ընդդիմություն
անդրանիկ քոչարյան
վահագն ալեքսանյան
վահե հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/15/60/156086_0:97:1024:673_1920x0_80_0_0_f42ac34445f90ee567be148b51f91af0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այն վերաբերում է նոյեմբերի 16-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորները «զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով»։ Ո՞ւմ պատճառով է սոված մնացել Ալեն Սիմոնյանը. Անդրանիկ Քոչարյանը` Գագիկ Մելքոնյանի մասինԱլեքսանյանը նաև գրել էր. «Հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն. թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»: «Հայաստան» խմբակցության մեկնաբանմամբ, իշխանական պատգամավորն այդ արտահայտությամբ Արծվիկ Մինասյանին ու Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ (Դիվերսիա): Նույն օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել էր հանցագործության մասին հաղորդում պարունակող այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է», «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»: Նոյեմբերի 23-ին Վահագն Ալեքսանյանը պնդել է, որ ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի: «ՍԴ դիմում ենք ներկայացրել». Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին«Հայաստան» դաշինքի պատգամավորների մեկնաբանմամբ` «թե' Անդրանիկ Քոչարյանը, թե' Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ, ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործություն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ», ինչը, ըստ նրանց, հիմք է քրեական գործ հարուցելու։ Այսպիսով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջում են իրենց իշխանական գործընկերների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով. 303 (Դիվերսիա), 333 (Սուտ մատնություն),137.1 (Ծանր վիրավորանք): «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»,– Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածը վկայակոչելով` նշում են դատախազություն դիմած ընդդիմադիրները։
https://arm.sputniknews.ru/20211123/duq-datvelu-eq-artsvik-minasjany-andranik-qocharjanin-ev-vahagn-aleqsanjanin-35640218.html
https://arm.sputniknews.ru/20210928/anhajvogh-nrnakanetman-chhandznats-zachvot-andranik-qvocharjany-ghazinjanin-chnerelu-masin-33721488.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/15/60/156086_0:0:1024:768_1920x0_80_0_0_664e7c3485be7d5baa83366d44c60741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, քրեական գործ, ընդդիմություն, անդրանիկ քոչարյան, վահագն ալեքսանյան, վահե հակոբյան
արծվիկ մինասյան, քրեական գործ, ընդդիմություն, անդրանիկ քոչարյան, վահագն ալեքսանյան, վահե հակոբյան
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են քրգործ հարուցել Ալեքսանյանի ու Քոչարյանի նկատմամբ
18:05 23.11.2021 (Թարմացված է: 18:07 23.11.2021) Ընդդիմությունը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով. 303 (Դիվերսիա), 333 (Սուտ մատնություն),137.1 (Ծանր վիրավորանք):
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այն վերաբերում է նոյեմբերի 16-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորները «զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով»։
Ալեքսանյանը նաև գրել էր. «Հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն. թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»:
«Հայաստան» խմբակցության մեկնաբանմամբ, իշխանական պատգամավորն այդ արտահայտությամբ Արծվիկ Մինասյանին ու Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ (Դիվերսիա):
Նույն օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել էր հանցագործության մասին հաղորդում պարունակող այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է», «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:
Նոյեմբերի 23-ին Վահագն Ալեքսանյանը պնդել է, որ ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:
«Հայաստան» դաշինքի պատգամավորների մեկնաբանմամբ` «թե' Անդրանիկ Քոչարյանը, թե' Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ, ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործություն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ», ինչը, ըստ նրանց, հիմք է քրեական գործ հարուցելու։
28 սեպտեմբերի 2021, 14:59
Այսպիսով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջում են իրենց իշխանական գործընկերների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով. 303 (Դիվերսիա), 333 (Սուտ մատնություն),137.1 (Ծանր վիրավորանք):
«Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»,– Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածը վկայակոչելով` նշում են դատախազություն դիմած ընդդիմադիրները։