https://arm.sputniknews.ru/20211123/usumnasirvum-e-hh-kjanqin-spjurqin-integrelu-iravakan-hnaravvorutjunnery-sinanjan-35636201.html
Ուզում ենք վերացնել սփյուռքահայերի ամբողջական ինտեգրման իրավական խոչընդոտները. Սինանյան
Ուզում ենք վերացնել սփյուռքահայերի ամբողջական ինտեգրման իրավական խոչընդոտները. Սինանյան
Sputnik Արմենիա
Սինանյանն ընդգծել է, որ սփյուռքահայ հայրենակիցների ներգրավումը չպետք է և չի կարող հանգեցնել օտարերկրյա պետությունների ազդեցության ավելացմանը: 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T09:34+0400
2021-11-23T09:34+0400
2021-11-23T16:06+0400
սփյուռք
զարեհ սինանյան
հայաստան
հարցազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/08/24042319_0:0:1600:901_1920x0_80_0_0_112c752b34a55a8ef00634fcea15fb50.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայկական սփյուռքը պետք է ավելի շատ ինտեգրվի Հայաստանի կյանքին, որպեսզի նպաստի դրա զարգացմանը․ ներկայում ուսումնասիրվում է դրա համար օրենսդրական խոչընդոտների վերացման հարցը: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:Ավելի վաղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական սփյուռքը առավելություն է համարում, որը երկիրը պետք է օգտագործի իր զարգացման համար: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ սփյուռքի ներկայացուցիչները չեն կարող մասնակցել կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ խորհրդարանի ընտրություններին։Միաժամանակ Սինանյանն ընդգծել է, որ սփյուռքահայ հայրենակիցների ներգրավումը չպետք է և չի կարող հանգեցնել օտարերկրյա պետությունների ազդեցության ավելացմանը: Եթե հայը սփյուռքի ներկայացուցիչ է, չի նշանակում, թե նա օտարերկրյա ազդեցության տակ է։Սփյուռքի գլխավոր հանձնակատարը նշել է, որ խոսքն ընդամենը ազգի մտավոր, մասնագիտական ռեսուրսի օգտագործման մասին է, ազգի, որի երեք քառորդը Հայաստանի Հանրապետությունից դուրս է ապրում։
https://arm.sputniknews.ru/20211122/varchapeti-vorvoshmamb-nshanakvatsnery-sep-kkhren-hhi-ev-spjurqi-mijev-nakhkin-pvokhnakharar-35626491.html
https://arm.sputniknews.ru/20211008/spjurqahajern-amenagnacner-en-nvirel-hajastanin-34090390.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/08/24042319_155:0:1575:1065_1920x0_80_0_0_a1585234aa4ec0a6a70d6e97a4604584.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սփյուռք, զարեհ սինանյան, հայաստան, հարցազրույց
սփյուռք, զարեհ սինանյան, հայաստան, հարցազրույց
Ուզում ենք վերացնել սփյուռքահայերի ամբողջական ինտեգրման իրավական խոչընդոտները. Սինանյան
09:34 23.11.2021 (Թարմացված է: 16:06 23.11.2021) Սինանյանն ընդգծել է, որ սփյուռքահայ հայրենակիցների ներգրավումը չպետք է և չի կարող հանգեցնել օտարերկրյա պետությունների ազդեցության ավելացմանը:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայկական սփյուռքը պետք է ավելի շատ ինտեգրվի Հայաստանի կյանքին, որպեսզի նպաստի դրա զարգացմանը․ ներկայում ուսումնասիրվում է դրա համար օրենսդրական խոչընդոտների վերացման հարցը: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ավելի վաղ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական սփյուռքը առավելություն է համարում, որը երկիրը պետք է օգտագործի իր զարգացման համար: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ սփյուռքի ներկայացուցիչները չեն կարող մասնակցել կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ խորհրդարանի ընտրություններին։
«Ես համաձայն եմ այդ կարծիքի հետ, մենք միանում ենք դրան։ Մենք հսկայական սփյուռք ունենք, հսկայական տաղանդ ունեցող մարդիկ, այնպես որ, վերլուծելով Հայաստանում մեր ռեսուրսները, իհարկե չի կարելի չօգտագործել սփյուռքի ռեսուրսները։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք բոլոր օրենքները, նույնիսկ Սահմանադրությունը, որպեսզի վերացնենք սփյուռքահայերի ամբողջական ինտեգրման իրավական խոչընդոտները»,-ասել է Սինանյանը` մեկնաբանելով նախագահի խոսքերը։
Միաժամանակ Սինանյանն ընդգծել է, որ սփյուռքահայ հայրենակիցների ներգրավումը չպետք է և չի կարող հանգեցնել օտարերկրյա պետությունների ազդեցության ավելացմանը: Եթե հայը սփյուռքի ներկայացուցիչ է, չի նշանակում, թե նա օտարերկրյա ազդեցության տակ է։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարը նշել է, որ խոսքն ընդամենը ազգի մտավոր, մասնագիտական ռեսուրսի օգտագործման մասին է, ազգի, որի երեք քառորդը Հայաստանի Հանրապետությունից դուրս է ապրում։