https://arm.sputniknews.ru/20211123/rd-sahmanneri-mvot-amerikjan-rmbakvotsichneri-aktivutjan-atsh-e-ardzanagrvel-shvojgu-35658305.html
ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչների ակտիվության աճ է արձանագրվել. Շոյգու
ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչների ակտիվության աճ է արձանագրվել. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարը կարծում է, որ Ռուսաստանի ու Չինաստանի գործակցության զարգացումն արդիական է ուժեղացող աշխարհաքաղաքական մրրկայնության պայմաններում 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T18:33+0400
2021-11-23T18:33+0400
2021-11-23T18:36+0400
ռուսաստան
ամն
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/17/28045228_0:161:3071:1888_1920x0_80_0_0_774954de7f633ad156ce84ab8a89fe99.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ակտիվության զգալի աճ են արձանագրում Ռուսաստանի պետական սահմանի մերձակայքում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։Ինչպես նշել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, այս ամիս ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի «Global Thunder» վարժանքների ընթացքում 10 ռազմավարական ռմբակոծիչներ ՌԴ-ի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակ են մշակել։Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում«Մեր պետական սահմանից նվազագույն հեռավորությունը կազմել է 20 կիլոմետր», – հավելել է Շոյգուն:Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի գործակցության զարգացումը հատկապես արդիական է ուժեղացող աշխարհաքաղաքական մրրկայնության և աշխարհի տարբեր շրջաններում կոնֆլիկտային ներուժի աճման պայմաններում:ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/17/28045228_170:0:2901:2048_1920x0_80_0_0_1407806bffcfe5daa9c2f6c8f4904377.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, սերգեյ շոյգու
ռուսաստան, ամն, սերգեյ շոյգու
ՌԴ սահմանների մոտ ամերիկյան ռմբակոծիչների ակտիվության աճ է արձանագրվել. Շոյգու
18:33 23.11.2021 (Թարմացված է: 18:36 23.11.2021) ՌԴ պաշտպանության նախարարը կարծում է, որ Ռուսաստանի ու Չինաստանի գործակցության զարգացումն արդիական է ուժեղացող աշխարհաքաղաքական մրրկայնության պայմաններում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ակտիվության զգալի աճ են արձանագրում Ռուսաստանի պետական սահմանի մերձակայքում: Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերջին ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է կատարվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ շատ է անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից», – ասել է Շոյգուն Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ժամանակ:
Ինչպես նշել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, այս ամիս ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի «Global Thunder» վարժանքների ընթացքում 10 ռազմավարական ռմբակոծիչներ ՌԴ-ի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակ են մշակել։
«Մեր պետական սահմանից նվազագույն հեռավորությունը կազմել է 20 կիլոմետր», – հավելել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի գործակցության զարգացումը հատկապես արդիական է ուժեղացող աշխարհաքաղաքական մրրկայնության և աշխարհի տարբեր շրջաններում կոնֆլիկտային ներուժի աճման պայմաններում: