Պապիկյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր
14:43 23.11.2021 (Թարմացված է: 14:56 23.11.2021)
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին (23 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱն, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին (23 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին (23 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին (23 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին (23 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։