https://arm.sputniknews.ru/20211123/kremly-hastatec-pashinjanputinaliev-handipumy-kkajan-svochium-35652090.html
Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում
Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում
Sputnik Արմենիա
Նախատեսված են նաև Պուտինի և Փաշինյանի ու Պուտինի և Ալիևի առանձնազրույցները։ 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T16:14+0400
2021-11-23T16:14+0400
2021-11-23T16:26+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
սոչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26060102_0:0:1280:720_1920x0_80_0_0_0ee73187b0c4efdfda6c55db22bd0aca.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։ «Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,–, հայտնում է Կրեմլը։Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։Նշենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից երեկ` նոյեմբերի 22-ին, Sputnik Արմենիային ասել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։ «Այս պահին նման տեղեկություն չկա։ Վարչապետի բոլոր հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է», – նշել էին կառավարության մամուլի ծառայությունից։ «5165 շարժումը» պահանջում է Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունըՄինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ևս հանդիպել:
https://arm.sputniknews.ru/20211122/inch-spasel-pashinjanaliev-brjuseljan-handipumic-35612549.html
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26060102_320:0:1280:720_1920x0_80_0_0_31aaa8e06d94bcd93ec8a44ff5a8ef5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, սոչի
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, սոչի
Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում
16:14 23.11.2021 (Թարմացված է: 16:26 23.11.2021) Նախատեսված են նաև Պուտինի և Փաշինյանի ու Պուտինի և Ալիևի առանձնազրույցները։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։
«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,–, հայտնում է Կրեմլը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։
Նշվում է նաև, որ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։
Նշենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից երեկ` նոյեմբերի 22-ին,
Sputnik Արմենիային ասել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ այս պահին տեղեկություն չկա։
«Այս պահին նման տեղեկություն չկա։ Վարչապետի բոլոր հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկատվություն տրամադրվում է», – նշել էին կառավարության մամուլի ծառայությունից։
Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը
համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, ևս հանդիպել: