https://arm.sputniknews.ru/20211123/hajastany-hastatum-e-pashinjany-masnakcelu-e-svochii-erakvoghm-banakcutjunnerin-35656119.html
Հայաստանը հաստատում է` Փաշինյանը մասնակցելու է Սոչիի եռակողմ բանակցություններին
Հայաստանը հաստատում է` Փաշինյանը մասնակցելու է Սոչիի եռակողմ բանակցություններին
Sputnik Արմենիա
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կկայանա նաև առանձին` Փաշինյան-Պուտին հանդիպում։ 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T17:41+0400
2021-11-23T17:41+0400
2021-11-23T17:46+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/06/20730655_0:0:1601:901_1920x0_80_0_0_ddbef255527888d5d761f565c626a86c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։Միաժամանակ նշեցին, որ Փաշինյանն առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հիշեցնենք` Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում:Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2073/06/20730655_7:0:1428:1066_1920x0_80_0_0_c1f3bf356a8ed85f9d279d6e0d2dfef8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
Հայաստանը հաստատում է` Փաշինյանը մասնակցելու է Սոչիի եռակողմ բանակցություններին
17:41 23.11.2021 (Թարմացված է: 17:46 23.11.2021) Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կկայանա նաև առանձին` Փաշինյան-Պուտին հանդիպում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Միաժամանակ նշեցին, որ Փաշինյանն առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք` Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր
հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում:
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը
համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։