https://arm.sputniknews.ru/20211123/ete-rd-arajarknern-ynduneli-en-hh-varchapeti-hamar-uremn-bkhum-en-hh-shaheric-qvocharjan-35644864.html
Եթե ՌԴ առաջարկներն ընդունելի են ՀՀ վարչապետի համար, ուրեմն բխում են ՀՀ շահերից. Քոչարյան
Եթե ՌԴ առաջարկներն ընդունելի են ՀՀ վարչապետի համար, ուրեմն բխում են ՀՀ շահերից. Քոչարյան
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ պրոցեսի գաղտնիությունը ժամանակավոր է։ 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T14:00+0400
2021-11-23T14:00+0400
2021-11-23T21:40+0400
հայաստան
ադրբեջան
անդրանիկ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/19/26578726_0:0:1601:901_1920x0_80_0_0_792d02c0b54fcc9daeef4312ab130732.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի բոլոր առաջարկները, նշանակում է` դրանք բխում են ՀՀ շահերից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրեր առաջ հայտարարությունը։Հարցին, թե որ թվականի քարտեզները կարող են ՀՀ շահերից բխող «զրոյական կետ» համարվել, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այն քարտեզները, որոնք պետք է ունենան նաև իրավական հիմք` հաստատված միջազգային կառույցների կողմից։ Իհարկե, 1920–ականների քարտեզներն ունեն այդ իրավական հիմքը, որը մեզ տալիս է բանակցելու և ակնկալիքներ ունենալու հնարավորություն։ Հասարակական շատ կառույցներ կան, ասում են՝ բերեք, մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու, բերեք, տեսնենք` էդ ինչ քարտեզներ են»,– ասաց Քոչարյանը։Ինչ վերաբերում է պրոցեսի գաղտնիությանը, որի դեմ ընդդիմադիրու հասարակական ուժերն այսօր ընդվզում են, Քոչարյանի խոսքով, ժամանակավոր է` պայմանավորված բանակցությունների գաղտնիությամբ։Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք ընդունելի են Հայաստանի համար։Նոյեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
https://arm.sputniknews.ru/20211123/minchev-hajtni-pastatghti-stvoragrumy-nakhkin-pashtvonjanerin-kpahen-kalanqi-tak-zhvoghvovurd-35636981.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/19/26578726_0:0:1423:1067_1920x0_80_0_0_2aad236e9bb3cc2d455063d48ed7b8cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, անդրանիկ քոչարյան
հայաստան, ադրբեջան, անդրանիկ քոչարյան
Եթե ՌԴ առաջարկներն ընդունելի են ՀՀ վարչապետի համար, ուրեմն բխում են ՀՀ շահերից. Քոչարյան
14:00 23.11.2021 (Թարմացված է: 21:40 23.11.2021) Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ պրոցեսի գաղտնիությունը ժամանակավոր է։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի բոլոր առաջարկները, նշանակում է` դրանք բխում են ՀՀ շահերից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրեր առաջ հայտարարությունը։
«Եթե ՀՀ վարչապետն ասում է, որ դա մեզ համար ընդունելի է, նշանակում է, որ նաև զրոյական կետն է ընդունելի։ Մնում է` այդ կետը մենք կարողանանք պահել։ Եվ պետք է անմիջապես մտնել դեմարկացիայի ու դելիմիտացիայի դաշտ»,– ասաց Քոչարյանը` պարզաբանելով, որ «զրոյական կետը» այն գիծն է, որտեղով պետք է անցնի սահմանը։
Հարցին, թե որ թվականի քարտեզները կարող են ՀՀ շահերից բխող «զրոյական կետ» համարվել, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այն քարտեզները, որոնք պետք է ունենան նաև իրավական հիմք` հաստատված միջազգային կառույցների կողմից։ Իհարկե, 1920–ականների քարտեզներն ունեն այդ իրավական հիմքը, որը մեզ տալիս է բանակցելու և ակնկալիքներ ունենալու հնարավորություն։ Հասարակական շատ կառույցներ կան, ասում են՝ բերեք, մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու, բերեք, տեսնենք` էդ ինչ քարտեզներ են»,– ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է պրոցեսի գաղտնիությանը, որի դեմ ընդդիմադիրու հասարակական ուժերն այսօր ընդվզում են, Քոչարյանի խոսքով, ժամանակավոր է` պայմանավորված բանակցությունների գաղտնիությամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին Փաշինյանը
հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք ընդունելի են Հայաստանի համար։
Նոյեմբերի 20–ին
հայտնի դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: