00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ասորական գյուղի 150-ամյա եկեղեցու շուրջ նոր սկանդալ է ծավալվել

© Sputnik / Aram GareginyanՄատ Մարիամ եկեղեցի
Մատ Մարիամ եկեղեցի - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Մատ Մարիամ եկեղեցի
Բաժանորդագրվել
Մատ Մարիամ եկեղեցում, որը ասորական համայնքը դատարանի միջոցով պահանջում է իր ժողովրդի ժառանգություն ճանաչել, անհայտ անձինք հակաօրինական գործողություններ են իրականացրել։
Անհայտ անձինք ՀՀ Դիմիտրով ասորական գյուղում հարձակվել են Մատ Մարիամ (Սուրբ Աստվածածին) եկեղեցու վրա։ Ինչպես պնդում է «Հայադտա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Սագրադովա-Գասպարյանը, եկեղեցու շուրջը փոս են փորել, լցրել բետոնով, իսկ եկեղեցուց հանել են ասորական պատկանելությունը հավաստող առարկաները։
Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս չի ավարտվել ասորական համայնքի հայցով դատավարությունը, որով համայնքը պահանջում է եկեղեցին իր տնօրինությանը վերադարձնել և այն ճանաչել ասորի ժողովրդի ժառանգություն (մի քանի տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները տեղի բնակիչներից պահանջել և ստացել են եկեղեցու բանալիները): Ընդ որում` դատարանը բավարարել է համայնքի միջնորդությունը հայցի ապահովման միջոցի վերաբերյալ, ուստի մինչև գործի ավարտը այդ տաճարի հետ կապված ցանկացած միջամտություն արգելվել է (ՀԱԵ-ն միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին):
© Sputnik / Aram GareginyanՄատ Մարիամ եկեղեցի
Ассирийская церковь Мат Мариам (Пресвятой Богоматери) в селе Димитров, Армения. - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Մատ Մարիամ եկեղեցի
Որտե՞ղ է գտնվում Ղոյլասարը
Հայցով պատասխանողները՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության պետական ծառայությունը, նշում են, որ գյուղական եկեղեցու մասին մի շարք հիշատակումներ կան՝ սկսած 19-րդ դարի կեսերից։ Այդ հիշատակումներում այն նշվում է որպես Ղոյլասար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Հարցն այն է, որ այն ժամանակ (ինչպես և վերջին տարիներին Հայաստանում), ինքնակառավարմանմիավորները հաճախ մեկից ավելի գյուղ էին ընդգրկում, ուստի Ղոյլասարի գյուղական համայնքում մի քանի գյուղ էր միավորված, իսկ կենտրոնը Չիգդամլու (այժմ՝ Ազատավան) գյուղում էր։ Տվյալները ստացվել են «Указатель волостей (гмин), станов и городов Российской Империи» (Պետերբուրգ, 1907թ․) մատյանից։
Բացի այդ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի 1948 թ․-ի «Գյուղացիական շարժումը Հայաստանում 19-րդ դարում» հրատարակությունում տվյալներ են բերվում, որ Թոխանշալու գյուղի (այժմ` Մասիս) հողատերերը խնդրագիր են ներկայացրել Ղոյլասարի գյուղական համայնքի ղեկավարին: Նրա միջոցով էլ լուծվել են Վերին Ղոյլասար գյուղի հողատերերի վիճելի հարցերը։ Սա ևս մեկ ապացույց է, որ Ղոյլասար գյուղական համայնքը մի քանի գյուղ է ներառել։

«Այսպիսով, եթե հայալեզու աղբյուրներում խոսվում է Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին, ապա խոսքը մեր ասորական Դիմիտրով գյուղի մասին չէ»,- Sputnik Արմենիային ասաց Իրինա Սագրադովա-Գասպարյանը։

Նա նաև այլ աղբյուրներ է մեջբերում։ Հայաստանի Ազգային արխիվում պահվում է Ղոյլասարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու կնիքի պատկերը, որն ըստ ուրվագծերի բոլորովին նման չէ Մատ Մարիամին, ավելի շատ հայկական ավանդական եկեղեցու է նման (կնիքի վրա պատկերված է նաև այնպիսի ձևի գմբեթ, որը ասորական տաճարներում չի լինում): Այս եկեղեցին (որի գմբեթը քանդվել է խորհրդային տարիներին, իսկ պատերը դեռ կանգուն են) գտնվում է Մասիս գյուղում, որը սահմանակից է Դիմիտրովին։
Ի վերջո, ինչպես նշում է Սագրադովա-Գասպարյանը, Հայկական ԽՍՀ հանրագիտարանում առանձին նշվում են Վերին և Ներքին Ղոյլասար (Կույլասար) գյուղերը, ընդ որում` ներկայիս Դիմիտրով գյուղը նշվում է նաև որպես «Կույլասար Ասորու»։
Եկեղեցու առանձնահատկությունները
Մատ Մարիամ եկեղեցին հայկական եկեղեցիներից տարբերվում է նաև կառուցվածքի առանձնահատկություններով։ Օրինակ՝ հայկական տաճարներում մկրտության ավազանը գտնվում է միայն տաճարի հյուսիսային կողմում, ինչը բազմիցս մատնացույց են արել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։ Մինչդեռ Մատ Մարիամ եկեղեցում երկու ավազան կա՝ հյուսիսային և հարավային կողմերում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում «Արցախի գանձերը. Ծիծեռնավանք» խորագրով մի հոդված կա, որտեղ նշված են հայկական եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները: Դրանցից մեկը խորանի հետևում պատուհանի բացակայությունն է։ Մինչդեռ Մատ Մարիամ եկեղեցում այդ հատվածում պատուհան կա։
Село Верин Двин, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին
Բացի այդ, դատարանի վերջին նիստում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հայտարարեցին, որ ասորական տաճարներում պատկերակալ (иконостас) կա, իսկ այս վիճելի եկեղեցում այն չկա։ Սակայն դեռևս 1-ին դարում հիմնադրված Ասորական առաքելական եկեղեցում պատկերակալ չէր էլ կարող լինել, քանի որ այն ավելի ուշ է հայտնվել, ասում է Գասպարյանը:
«Դիմիտրովում պատկերակալով մեկ եկեղեցի կա, բայց այն ուղղափառ է, ասորիներն այն կառուցել են 1840թ․-ին։ Իսկ մյուս ասորական եկեղեցիներում, ինչպես Հայաստանում (Վերին Դվին և Արզնի գյուղերում), այնպես էլ Իրաքի և Սիրիայի հյուսիսում, պատկերակալներ չկան։ Այդ առումով հայկական և ասորական առաքելական եկեղեցիները նման են, ինչը զարմանալի չէ, քանի որ իրենց ուսմունքներում միմյանց «քույր եկեղեցիներ» են անվանում»,-ասում է Սագրադովա-Գասպարյանը։
© Sputnik / Aram GareginyanՄատ Մարիամ եկեղեցի
Ассирийская церковь Мат Мариам (Пресвятой Богоматери) в селе Димитров, Армения. - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Մատ Մարիամ եկեղեցի
Ի՞նչ կվճռի դատարանը
Վերջին դատական նիստում դատարանը հայտարարել էր, որ եկեղեցու պատկանելության մասին վերջնական որոշում կկայացնի նոյեմբերի 10-ին, սակայն Սագրադովա-Գասպարյանը դատական գործը վերսկսելու հայց է ներկայացրել՝ կապված ի հայտ եկած նոր հանգամանքների՝ վիճելի եկեղեցու վրա հարձակման հետ:
«Բնականաբար, գյուղի բնակիչներն աղմուկ են բարձրացրել և դիմել ոստիկանություն` հայտնելով հանցագործության մասին։ Ես նամակներ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով»,-ասաց Սագրադովա-Գասպարյանը։
Նամակի հետքերով գյուղ են գնացել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ աշխատակիցները և դատախազության բաժնի ներկայացուցիչը, որոնք ակտ են կազմել կատարված բոլոր ավերածությունների վերաբերյալ:
Sputnik Արմենիան դիմեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` խնդրելով մեկնաբանել հարձակումը։

«Հայտնի չէ, թե ինչ արտառոց իրադարձության (անհայտ անձանց կողմից ոտնձգության)» մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է «Հայադտա» ֆեդերացիայի փաստարկներին, ապա կողմերից յուրաքանչյուրը դատարանում իր փաստարկներն է ներկայացրել, դատարանը դրանք կքննի և նկատի կունենա։ Հիշյալ եկեղեցու մասին տվյալներ ու արխիվային փաստաթղթեր կան Հայաստանի ազգային արխիվում, որոնք չեն համապատասխանում «Հայադտա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների փաստարկներին»,– պատասխանեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Տեղեկատվական համակարգից հաստատեցին, որ Էջմիածնի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ տաճարի նկատմամբ ապահովության միջոցը վերացնելու մասին, հայտարարելով, որ որոշումը «հիմնավորված, որոշակի ու հստակ չէ»։ Էջմիածինն իր դիրքորոշումը ավելի վաղ ներկայացրել էր այստեղ։
Լրահոս
0