00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտավազդ Փելեշյանն արժանացել է 2021 թվականի «Life achievement award» մրցանակին

© Sputnik / Asatur YesayantsԱրտավազդ Փելեշյան
Արտավազդ Փելեշյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Արտավազդ Փելեշյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանն արժանացել է 2021 թվականի «Life achievement award» մրցանակին, հայտնում է kinoashkharh.am-ը։ Մրցանակի է արժանացել նրա «Բնություն» ֆիլմը, և «Life achievement award»–ը գալու է Հայաստան՝ ուղիղ Փելեշյանի աշխատասենյակ։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի երեկոյան, Ամստերդամի Տուշինսկի կինոթատրոնի սրահում։ Փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։
27 տարի անց Արտավազդ Փելեշյանը խոսեց  - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
27 տարի անց Արտավազդ Փելեշյանը խոսեց
Ասվում է, որ մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին գնացել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

«Բնություն» ֆիլմը հանրությանը ներկայացրել է Փելեշյանի կինոգործի մեծ երկրպագու, հայտնի երգչուհի և գրող Փաթի Սմիթը, որը հատուկ այդ նպատակով Նյու Յորքից ժամանել էր Ամստերդամ։ Փաթի Սմիթը ֆիլմի մասին ասել է. «Դա կործանարար գեղեցիկ» է։

Ապա ցուցադրվել է «Բնություն» ֆիլմը։ Մեկ ժամ մի քանի րոպե տևող այս ֆիլմը հերթական անգամ հուզել է հանդիսատեսին, սարսափեցրել, բայց և հույս թողել, որ չնայած կյանքի սարսափելի էջերին, անարդարության և անհավասար ուժերին, կուտակված ամպերը մի օր կբացվեն՝ զիջելով մոխրագույնը՝ արևին։
1988 թվականից այստեղ Ամստերդամում է անցկացվում Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից և ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաև բազմազան բանավեճեր, ֆորումներ և վարպետաց դասեր:
Արցախի մասին ֆիլմը Կանադայի կինոփառատոնում ճանաչվել է լավագույնը 4 անվանակարգում
IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Հարյուր տարի առաջ Աբրահամ Տուշինսկու ջանքերով հիմնադրված ( Արտ Դեկո ոճով կառուցված) այս կինոթատրոնում է, որ հանձնվում են փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Լրահոս
0