https://arm.sputniknews.ru/20211122/armen-sargsjany-libanani-gortsynkerojy-shnvorhavorel-e-azgajin-toni-kapakcutjamb-35617081.html
Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները մշտապես սատարել են միմյանց. նախագահը շնորհավորել է
Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները մշտապես սատարել են միմյանց. նախագահը շնորհավորել է
Sputnik Արմենիա
Նոյեմբերի 22-ը 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը` Անկախության օրը։ 22.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-22T17:02+0400
2021-11-22T17:02+0400
2021-11-22T17:28+0400
հայաստան
արմեն սարգսյան
լիբանան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1330/28/13302805_0:0:1601:901_1920x0_80_0_0_009992b8bc648eee9fe5f4b5ee2624fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները»,– մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: Լիբանանի «Ալ Զահրանի» նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել. տեսանյութՆախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները ճակատագրական պահերին մշտապես սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների։ Սարգսյանի ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ և որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում։ «Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը»,– ասված է ուղերձում: Նախագահը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով կընդլայնվի և կամրապնդվի երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության: Նա հաջողություն է մաղթել Լիբանանի ժողովրդին` հաղթահարելու Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները։ Հավելենք, որ նոյեմբերի 22-ը 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը` Անկախության օրը։
https://arm.sputniknews.ru/20210806/libanan-hay-xaxaxapah-pargevatrum-28584093.html
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1330/28/13302805_88:0:1511:1067_1920x0_80_0_0_edf7a88b51ccb09c30ecc76334a73555.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, լիբանան, շնորհավորանք
հայաստան, արմեն սարգսյան, լիբանան, շնորհավորանք
Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները մշտապես սատարել են միմյանց. նախագահը շնորհավորել է
17:02 22.11.2021 (Թարմացված է: 17:28 22.11.2021) Նոյեմբերի 22-ը 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը` Անկախության օրը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում են
ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ: Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները»,– մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդները ճակատագրական պահերին մշտապես սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների։
Սարգսյանի ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ և որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում։
«Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը»,– ասված է ուղերձում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով կընդլայնվի և կամրապնդվի երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Նա հաջողություն է մաղթել Լիբանանի ժողովրդին` հաղթահարելու Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները։
Հավելենք, որ նոյեմբերի 22-ը 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը` Անկախության օրը։