https://arm.sputniknews.ru/20211121/vakhi-masin-khvosq-gnal-chi-karvogh-akananetvordnery-patmum-en-nvojemberi-16-i-marteri-masin-35584886.html
«Վախի մասին խոսք լինել չի կարող». ականանետորդները պատմում են նոյեմբերի 16-ի մարտերի մասին
«Վախի մասին խոսք լինել չի կարող». ականանետորդները պատմում են նոյեմբերի 16-ի մարտերի մասին
Sputnik Արմենիա
Հրամանատարները նշում են` մեր զինվորները գերազանց են իրենց դրսևորել մարտերի ժամանակ։ 21.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-21T13:05+0400
2021-11-21T13:05+0400
2021-11-21T13:18+0400
հայաստան
ադրբեջան
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35501624_0:0:1600:901_1920x0_80_0_0_e9b6c35ec7a16b65eaf756d8c97a2000.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 16-ին ադրեբաջանական զինված ուժերի հարձակմանը մեր ականանետային ստորաբաժանումները են արձագանքել ու անցել պայքարի։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել` մանրամասներ ներկայացնելով նոյեմբերի 16-ի մարտերից։ Նշվում է, որ կեսօրին հակառակորդը հայկական դիրքերին է մոտեցրել մոտ 200 զինծառայողի։ Նրանք հարձակում են գործել 2 հենակետերի ուղղությամբ, որին էլ հաջորդել է հայկական կողմի դիմադրությունը։ Հաշվարկի հրամանատար Արման Խաչատրյանը պատմում է, որ դաս էին անում, երբ տագնապ է հայտարարվել և, հրամանները ստանալով՝ միանգամից մարտական խնդիրն են սկսել կատարել։ Ականանետի նշանառու Սամվել Վարդանյանը պատմում է, որ ստանալով հաշվարկի հրամանատարի հրամանները` արագ նշան է դրել ու պատրաստվել կրակելու։ «Վախի մասին խոսք լինել անգամ չի կարող` մեր մարտկոցը միշտ էլ պատրաստ է եղել և շատ լավ, զինանոցը` նույնպես»,–ասում է նա։ Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչներըԻսկ հրամանատարներն էլ նշում են` զինվորները գերազանց են աշխատել։ Ի դեպ, այս տղաների մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35501624_145:0:1568:1067_1920x0_80_0_0_cf98f17262847fd71b925d4a5f60c77a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բախումներ
հայաստան, ադրբեջան, բախումներ
«Վախի մասին խոսք լինել չի կարող». ականանետորդները պատմում են նոյեմբերի 16-ի մարտերի մասին
13:05 21.11.2021 (Թարմացված է: 13:18 21.11.2021) Հրամանատարները նշում են` մեր զինվորները գերազանց են իրենց դրսևորել մարտերի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 16-ին ադրեբաջանական զինված ուժերի հարձակմանը մեր ականանետային ստորաբաժանումները են արձագանքել ու անցել պայքարի։
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել` մանրամասներ ներկայացնելով նոյեմբերի 16-ի մարտերից։
Նշվում է, որ կեսօրին հակառակորդը հայկական դիրքերին է մոտեցրել մոտ 200 զինծառայողի։ Նրանք հարձակում են գործել 2 հենակետերի ուղղությամբ, որին էլ հաջորդել է հայկական կողմի դիմադրությունը։
Հաշվարկի հրամանատար Արման Խաչատրյանը պատմում է, որ դաս էին անում, երբ տագնապ է հայտարարվել և, հրամանները ստանալով՝ միանգամից մարտական խնդիրն են սկսել կատարել։
Ականանետի նշանառու Սամվել Վարդանյանը պատմում է, որ ստանալով հաշվարկի հրամանատարի հրամանները` արագ նշան է դրել ու պատրաստվել կրակելու։
«Վախի մասին խոսք լինել անգամ չի կարող` մեր մարտկոցը միշտ էլ պատրաստ է եղել և շատ լավ, զինանոցը` նույնպես»,–ասում է նա։
Իսկ հրամանատարներն էլ նշում են` զինվորները գերազանց են աշխատել։ Ի դեպ, այս տղաների մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր,
հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։