https://arm.sputniknews.ru/20211121/hajastany-nerkajacnvogh-10-karateistneric-8-y-mrcanakakir-en-dardzel--35585485.html
Հայաստանը ներկայացնող 10 կարատեիստներից 8-ը մրցանակակիր են դարձել
Հայաստանը ներկայացնող 10 կարատեիստներից 8-ը մրցանակակիր են դարձել
Sputnik Արմենիա
Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող 3 մարզիկ աշխարհի չեմպիոն է դարձել։ 21.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-21T13:35+0400
2021-11-21T13:35+0400
2021-11-21T14:17+0400
հայաստան
չեմպիոն
կարատե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35585252_0:206:1280:926_1920x0_80_0_0_15dfe6ab8194eec4985c6ee3a6a1fd78.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկ են աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան` ֆեյսբուքյան էջում մանրամասներ հայտնելով։ Հայտնել էինք, որ արցախցի Արթուր Առուշանյանը հաղթել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերում և դարձել աշխարհի քառակի չեմպիոն: Բացի Արթուրից, աշխարհի չեմպիոն են դարձել նաև Դավիթ Ասատրյանը և Գոռ Մատոյանը։ Ավելին, Հայաստանը ներկայացնող 10 մարզիկներից 8-ը մրցանակակիր են դարձել։ Արծաթե մեդալակիր են դարձել Էմիլ Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Արտյոմ Մնացականյանը, Մարտին Քոչարյանը, իսկ Արեն Կարապետյանն էլ բրոնզ է նվաճել։ Հիշեցնենք, որ Կրակով քաղաքում ընթացող պատանիների, երիտասարդների և մեծահասակների Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 19-ից 20-ը։
https://arm.sputniknews.ru/20211121/arcakhci-marzik-artur-arushanjany-dardzel-e-ashkharhi-qaraki-chempion-35583836.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35585252_0:0:1280:960_1920x0_80_0_0_c5312a59c2d9c5e2d5c4bd461d69afab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չեմպիոն, կարատե
հայաստան, չեմպիոն, կարատե
Հայաստանը ներկայացնող 10 կարատեիստներից 8-ը մրցանակակիր են դարձել
13:35 21.11.2021 (Թարմացված է: 14:17 21.11.2021) Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող 3 մարզիկ աշխարհի չեմպիոն է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկ են աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան`
ֆեյսբուքյան էջում մանրամասներ հայտնելով։
Հայտնել էինք, որ արցախցի Արթուր Առուշանյանը հաղթել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերում և դարձել աշխարհի քառակի չեմպիոն:
Բացի Արթուրից, աշխարհի չեմպիոն են դարձել նաև Դավիթ Ասատրյանը և Գոռ Մատոյանը։ Ավելին, Հայաստանը ներկայացնող 10 մարզիկներից 8-ը մրցանակակիր են դարձել։ Արծաթե մեդալակիր են դարձել Էմիլ Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Արտյոմ Մնացականյանը, Մարտին Քոչարյանը, իսկ Արեն Կարապետյանն էլ բրոնզ է նվաճել։
Հիշեցնենք, որ Կրակով քաղաքում ընթացող պատանիների, երիտասարդների և մեծահասակների Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 19-ից 20-ը։