00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաշաթաղից տեղահանված ընտանիքը քարը քարին դնում, 6 երեխաների համար տուն է ուզում կառուցել

© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների ընտանիքը
Եղիազարյանների ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Եղիազարյանների ընտանիքը
Բաժանորդագրվել
Եղիազարյանների ընտանիքն աջակցության կարիք ունի, քանի որ ամեն ինչ մնացել է թշնամուն։ Ընտանիքի հայրը փորձում է տուն կառուցել, սակայն 6 երեխաների հետ դժվար է կյանքը զրոյից սկսել։
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկի առջև շինանյութ է լցված, և մի խումբ երեխաներ իրենց հայրիկին օգնելով՝ ինչ–որ բան են տեղափոխում այս ու այն կողմ։ Թշնամուն մնացած Քաշաթաղից տեղահանված Եղիազարյանների 8 հոգանոց ընտանիքը փորձում է արագ–արագ տուն կառուցել, որպեսզի ձմռանը տանիք ունենան։
Պատերազմից հետո Արմենը կնոջ և 6 անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է Արմավիր, որտեղ ծնողների հետ եղբայրն է ապրում։
«Քանի ամառ էր, գետնին էինք քնում, քանի որ եղած երկու սենյակներից մեկում ծնողներս, իսկ մյուսում` եղբայրս է իր կնոջ ու 2 երեխաների հետ տեղավորվել։ Պատերազմից, այսքան կորուստներից հետո աչքիդ ոչ մի բան չի երևում, բայց դժվարն այն է, որ նախապես ամեն ինչ արել ես երեխաներիդ անհոգ մանկության համար, իսկ հիմա փաստի առաջ ես կանգնել»,–ասում է Արմենը։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Եղիազարյանը
Արմեն Եղիազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Արմեն Եղիազարյանը
Նա պատմում է, որ Քաշաթաղում տուն, ջերմոց ունեին, անգամ նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին խանութ էր բացել, որը, սակայն, մեկ ամիս էլ չաշխատեց, քանի որ պատերազմ սկսվեց։ Իսկ տեղահանվելուց հետո 6 փոքր երեխաների հետ մնացել են առանց տան և աշխատանքի։
Արմենը չի բողոքում` ասում է, որ ամեն ինչին էլ կամաց–կամաց հասնելու է, կարևորը` սիրում է աշխատել։ Այս ընթացքում պետությունից ստացած օգնությունները կոպեկ-կոպեկ հավաքել ու եղբոր տան վերևում` երկրորդ հարկում, իր ընտանիքի համար տուն է կառուցում։ Արմենն ինքը շինարարությամբ է զբաղվում հիմա և երեկոյան, երբ տուն է գալիս, ինչքան էլ հոգնած լինի՝ թեկուզ մեկ քար դնելով՝ փորձում է տան կառուցումն առաջ տանել։
«Արդեն պատերը շարել, սենյակներն առանձնացրել եմ` մինչև ձմեռ պիտի վերև բարձրանանք, քանի որ ներքևում տեղ չկա` 6 անձ ներքևի հարկում է տեղավորված։ Հիմա մնացել են ծախսատար գործերը` դուռ և պատուհան դնել։ Ես ինչ հասցրել՝ արել եմ, մնացածն էլ կամաց–կամաց կանեմ»,-ասում է Արմենը։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն Եղիազարյանը տան նոր կառուցված հատվածում
Արմեն Եղիազարյանը տան նոր կառուցված հատվածում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Արմեն Եղիազարյանը տան նոր կառուցված հատվածում
Հարցին, թե այս պահին ամենաշատն ինչի՞ կարիք ունեն` Արմենը պատասխանում է` եթե որևէ մեկն ուզենա օգնել, ապա ցանկացած բան էլ իրենց համար օգտակար կլինի։ Նոր կառուցվող տունը, բնականաբար, չունի կահույք, սպասք, սպիտակեղեն, սակայն առաջնայինը մեկ-երկու պատուհան դնելն է, որ քամի չլինի։ Ջեռուցման հարցն էլ պետք է լուծվի, քանի որ հատակը սարքած չէ, այսինքն` առանց այն էլ արդեն իսկ ցուրտ է։ Արմենն ասում է` չի թողնելու, որ իր տղաները խեղճանան, մանավանդ արդեն իսկ պատերազմ են տեսել։
Մինչ զրուցում ենք Արմենի հետ, նրա դուստրը` 10-ամյա Անժելան, որը ողջ ընթացքում դաս է սովորում, ընդհատում է այն ու հորն ասում, թե` պապ, բայց պատերազմը չէր ամենադժվարը, այլ կարոտը։
© Sputnik / Aram NersesyanԱնժելան
Անժելան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Անժելան
«Ես մեր տունն եմ շատ կարոտում, այնտեղ հարմար էր` ամեն ինչ կար ու պատուհանից նայում էիր` սիրուն բնություն էր։ Եթե նորից մեր տունը հետ տան, կուզեմ գնանք և այնտեղ ապրենք, թեկուզ թող մեր տունը փլված լինի, պապան կսարքի։ Համ էլ` դպրոցս ու դասընկերներիս էլ եմ կարոտել»,–ասում է Անժելան ու հավելում` Քաշաթաղում իրենց դպրոցն այսքան հեռու չէր։
Հարցն այն է, որ Ծաղկունքում դպրոց չկա, և նրանք ստիպված ոտքով կողքի գյուղի դպրոցն են գնում։ Անժելայի մայրը` Անին, ասում է` արդեն մարզանք է դարձել` ամեն առավոտ 1.5-2 կիլոմետր քայլում է 4 երեխաներին դպրոց տանելու համար, իսկ հետո նորից հետ գնում, որ տուն բերի։ Անին ժպտում է` թող ամենամեծ դժվարությունը դա լինի։
© Sputnik / Aram NersesyanԱնի Եղիազարյանը
Անի Եղիազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Անի Եղիազարյանը
«Չենք մտածել, որ պատերազմ կլինի` վարկ ու պարտքով ենք խանութ կառուցել, քանի որ մեր երեխաների ապագայի մասին էինք մտածում։ Շատ էինք աշխատում` ջերմոցն էինք մշակում, անասուններին պահում, միրգ-բանջարեղեն վաճառում, բայց գիտեինք` երեխաները ոչ մի բանի կարիք չունեն։ Հիմա չգիտեմ` ինչ է լինելու, Արմենը լավատես է, բայց ես վախենում եմ երեխաներին չապահովել էն ամենով, ինչ կուզեինք»,–ասում է Անին։
Նա ամենափոքրին` 2 տարեկան Արտակին է գրկում, համբուրում ու ասում` համացանցում տեսել է ադրբեջանցիներն իրենց տունն այրել են, խանութը՝ ավիրել։ Փորձում եմ թեման փոխել` առաջարկելով բարձրանալ վերև ու տեսնել` նոր կառուցվող տունն ինչքանով է պատրաստ։
Գործի կեսն արված է` աստիճանները կան, պատերը շարված են` անգամ սենյակներից մեկը «կահավորել» են` անկողին դրել, որ մոտ օրերս տեղափոխվեն այստեղ։
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների տան նոր կառուցված հատվածի կահավորված սենյակը
Եղիազարյանների տան նոր կառուցված հատվածի կահավորված սենյակը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Եղիազարյանների տան նոր կառուցված հատվածի կահավորված սենյակը
Երեխաները` 10-ամյա Անժելան, 9-ամյա Նվերը, 8-ամյա Հայկը, 6-ամյա Նարեկը, 4-ամյա Դավիթը և 2 տարեկան Արտակը վազվզում են դատարկ տանն ու մանկական ուրախ ձայներով լցնում այն. տան դատարկությունից երեխաների ձայներն արձագանքում են, ու ասես միանգամից լցվում է տունը։
«Սա իմ սենյակն է»,–ձեռքս քաշելով ու մի կողմ տանելով ասում է փոքրիկ Նարեկը.«Պապ, մի քանի տարուց սարքած կլինե՞ս սենյակս»։ Ծնողները ժպտում են, իսկ Արմենն ասում է, թե մի քանի տարուց ո՞վ իմանա` գուցե Քաշաթաղ վերադառնան։ Արմենն, ի դեպ, մասնակցել է Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին և այնտեղից դուրս եկել միայն նոյեմբերի 25-ին, երբ այն հանձնել են։
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների ընտանիքը
Եղիազարյանների ընտանիքը - Sputnik Արմենիա
1/13
Եղիազարյանների ընտանիքը
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում
Եղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում - Sputnik Արմենիա
2/13
Եղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների տան նոր կառուցված հատված տանող աստիճանը
Եղիազարյանների տան նոր կառուցված հատված տանող աստիճանը - Sputnik Արմենիա
3/13
Եղիազարյանների տան նոր կառուցված հատված տանող աստիճանը
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների տան նորակառույց հատվածը
Եղիազարյանների տան նորակառույց հատվածը - Sputnik Արմենիա
4/13
Եղիազարյանների տան նորակառույց հատվածը
© Sputnik / Aram Nersesyan

Արմեն Եղիազարյանին տրված տեղեկանքը՝ Քաշաթաղի պաշտպանությանը մասնակցության վերաբերյալ

Արմեն Եղիազարյանին տրված տեղեկանքը՝ Քաշաթաղի պաշտպանությանը մասնակցության վերաբերյալ - Sputnik Արմենիա
5/13

Արմեն Եղիազարյանին տրված տեղեկանքը՝ Քաշաթաղի պաշտպանությանը մասնակցության վերաբերյալ

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Եղիազարյանը
Արմեն Եղիազարյանը - Sputnik Արմենիա
6/13
Արմեն Եղիազարյանը
© Sputnik / Aram NersesyanԱրտակը
Արտակը - Sputnik Արմենիա
7/13
Արտակը
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների ընտանիքը
Եղիազարյանների ընտանիքը - Sputnik Արմենիա
8/13
Եղիազարյանների ընտանիքը
© Sputnik / Aram NersesyanԴավիթը
Դավիթը - Sputnik Արմենիա
9/13
Դավիթը
© Sputnik / Aram NersesyanՆարեկն ու Արտակը
Նարեկն ու Արտակը - Sputnik Արմենիա
10/13
Նարեկն ու Արտակը
© Sputnik / Aram NersesyanԴավիթն ու Նարեկը
Դավիթն ու Նարեկը - Sputnik Արմենիա
11/13
Դավիթն ու Նարեկը
© Sputnik / Aram NersesyanԱրտակը
Արտակը - Sputnik Արմենիա
12/13
Արտակը
© Sputnik / Aram NersesyanԵղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում
Եղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում - Sputnik Արմենիա
13/13
Եղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում
1/13
Եղիազարյանների ընտանիքը
2/13
Եղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում
3/13
Եղիազարյանների տան նոր կառուցված հատված տանող աստիճանը
4/13
Եղիազարյանների տան նորակառույց հատվածը
5/13

Արմեն Եղիազարյանին տրված տեղեկանքը՝ Քաշաթաղի պաշտպանությանը մասնակցության վերաբերյալ

6/13
Արմեն Եղիազարյանը
7/13
Արտակը
8/13
Եղիազարյանների ընտանիքը
9/13
Դավիթը
10/13
Նարեկն ու Արտակը
11/13
Դավիթն ու Նարեկը
12/13
Արտակը
13/13
Եղիազարյանների տունը Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում
«Երբ մի քանի օր առաջ հարձակվել էին Սյունիքի մեր դիրքերի վրա, ես սպասում էի, որ զորահավաք կանեին, կգնայինք բոլորս... Վստահ եմ` եթե իրար գլխի հավաքվենք, մեր կորցրածը հետ ենք բերելու։ Եթե ես չգնամ, Պողոսը չգնա, Պետրոսը չգնա, թշնամին գա և հասնի իմ բակ` հետո ի՞նչ է լինելու։ Ես այն հույսով եմ ապրում, որ պիտի հետ բերենք մեր տները, չգիտեմ` ինչ է լինելու, երբ հույսս կտրեմ»,–ասում է Արմենը։
Մեր խոսակցությունն ընդհատում է Արմենի տղաներից մեկը, որը բարձրաձայն գոռգոռում է.«Պապ, պապ, ես էլ եմ զինվոր դառնալու, քեզ հետ գնալու եմ կռվեմ»...
Լրահոս
0