https://arm.sputniknews.ru/20211120/patvastvats-linelu-keghts-sertifikatner-e-tramadrel-gjumrium-dzerbakalel-en-bki-tnorenin-35573875.html
Պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել. Գյումրիում ձերբակալել են ԲԿ–ի տնօրենին
Պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել. Գյումրիում ձերբակալել են ԲԿ–ի տնօրենին
Sputnik Արմենիա
6-7 անձի տվյալները մուտքագրել է «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց տրվել են սերտիֆիկատներ, բայց այդ անձինք չեն պատվաստվել։ 20.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-20T17:26+0400
2021-11-20T17:26+0400
2021-11-20T17:29+0400
հայաստան
գյումրի
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Ըստ հաղորդագրության` Ասատրյանը հանձնարարել է նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ին կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։Հ․Կ․-ն կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթերը մուտքագրել է «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են կեղծ սերտիֆիկատներ:Բացի այդ, Ասատրյանը բուժկենտրոնում հաշվառված և հոգեմետ դեղորայքներ ստացող անձանցից մեկի մահվանից հետո՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի վերադարձրած 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից պահել է 30 սրվակ՝ ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։Ասատրյանի աշխատասենյակում կատարված խուզարկությամբ այն հայտնաբերվել է ու առգրավվել։Նոյեմբերի 19–ին Ասատրյանը ձերբակալվել է, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։Դեկտեմբերի 1-ից ՀՀ չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն. որոշումՄեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ են ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված են։Նախաքննությունը շարունակվում է։Ինչո՞ւ է ՀՀ–ում դանդաղում պատվաստման գործընթացը. պատասխանում է ալերգոլոգ–իմունոլոգը
https://arm.sputniknews.ru/20211013/kvorvonavirusi-dem-patvastman-keghts-pastatught-e-dzerq-berel-700-qaghaqaciaats-bacahajtumy-34253886.html
https://arm.sputniknews.ru/20211007/dzerbakaleq-kalanavvoreq-pashinjany-pahanjec-patvastman-harcum-ancnel-kvosht-mijvocneri-34028895.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, պատվաստում
հայաստան, գյումրի, պատվաստում
Պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել. Գյումրիում ձերբակալել են ԲԿ–ի տնօրենին
17:26 20.11.2021 (Թարմացված է: 17:29 20.11.2021) 6-7 անձի տվյալները մուտքագրել է «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց տրվել են սերտիֆիկատներ, բայց այդ անձինք չեն պատվաստվել։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ հաղորդագրության` Ասատրյանը հանձնարարել է նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ին կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։
Հ․Կ․-ն կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթերը մուտքագրել է «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են կեղծ սերտիֆիկատներ:
Բացի այդ, Ասատրյանը բուժկենտրոնում հաշվառված և հոգեմետ դեղորայքներ ստացող անձանցից մեկի մահվանից հետո՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի վերադարձրած 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից պահել է 30 սրվակ՝ ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։
13 հոկտեմբերի 2021, 18:12
Ասատրյանի աշխատասենյակում կատարված խուզարկությամբ այն հայտնաբերվել է ու առգրավվել։
Նոյեմբերի 19–ին Ասատրյանը ձերբակալվել է, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ են ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված են։
Նախաքննությունը շարունակվում է։