https://arm.sputniknews.ru/20211120/gerineri-tivy-13-ic-shat-e-sahakjany-pn-tvjalneri-u-mied-dimelu-masin-35575340.html
Գերիների թիվը 13-ից շատ է. Սահակյանը` ՊՆ տվյալների ու ՄԻԵԴ դիմելու մասին
Գերիների թիվը 13-ից շատ է. Սահակյանը` ՊՆ տվյալների ու ՄԻԵԴ դիմելու մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի արևելյան ուղղությամբ մարտական վերջին գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ արդեն իսկ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։ 20.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-20T18:17+0400
2021-11-20T18:17+0400
2021-11-20T18:20+0400
ռադիո
հայաստան
գերի
սիրանուշ սահակյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/14/35570096_0:41:1600:941_1920x0_80_0_0_508108b82b812a56e6ce58de26dfe3be.jpg
Սիրանուշ Սահակյան. «Գերիների և անհետ կորածների մասին ՊՆ տվյալները չեն համապատասխանում իրականությանը»
Sputnik Արմենիա
Սիրանուշ Սահակյան. «Գերիների և անհետ կորածների մասին ՊՆ տվյալները չեն համապատասխանում իրականությանը»
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, և շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։Իրավական գործընթաց է պետք հասկանալու համար` ինչպես են գերիները հայտնվել Ադրբեջանում. Աղաջանյան«Մենք համակցելու ենք անհատական գանգատները միջպետական գանգատների հետ և անհատական գործի շրջանակում նոր գործեր չենք ներկայացնի, քանի որ այդ տեղեկություններն արդեն ներառված կլինեն միջպետական գանգատի շրջանակում»,- պարզաբանեց Սահակյանը։Նա նշեց, որ ռազմագերու կարգավիճակի առումով որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գերեվարվել անձը` իր երկրի ինքնիշխան տարածքում, թե հակառակորդի կողմից օկուպացված գոտում։ Մինչդեռ միջպետական գանգատի տեսանկյունից այն բավական կարևոր է։«Եթե ԼՂ կոնֆլիկտի պարագայում միջազգային աղմուկ չբարձրացնելն ինչ-որ բացատրություն կարող էր ունենալ, ինչը բացառապես կարող է ադրբեջանական լոբբինգի հետևանք լինել, այս պարագայում նման արդարացումներ չեն կարող ներկայացվել»,- ասաց իրավապաշտպանը։Սահակյանի խոսքով` այս դեպքում գործ ունենք ինքնապաշտպանության հետ, որը հստակ կանոնակարգվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/14/35570096_5:0:1425:1065_1920x0_80_0_0_9949653e163a058eb65575abd114bde2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, սիրանուշ սահակյան, պոդկաստ, аудио
հայաստան, գերի, սիրանուշ սահակյան, պոդկաստ, аудио
Գերիների թիվը 13-ից շատ է. Սահակյանը` ՊՆ տվյալների ու ՄԻԵԴ դիմելու մասին
18:17 20.11.2021 (Թարմացված է: 18:20 20.11.2021) Հայաստանի արևելյան ուղղությամբ մարտական վերջին գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ արդեն իսկ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«ՀՀ ՊՆ–ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- ասաց նա։
Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, և շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։
«Մենք համակցելու ենք անհատական գանգատները միջպետական գանգատների հետ և անհատական գործի շրջանակում նոր գործեր չենք ներկայացնի, քանի որ այդ տեղեկություններն արդեն ներառված կլինեն միջպետական գանգատի շրջանակում»,- պարզաբանեց Սահակյանը։
Նա նշեց, որ ռազմագերու կարգավիճակի առումով որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գերեվարվել անձը` իր երկրի ինքնիշխան տարածքում, թե հակառակորդի կողմից օկուպացված գոտում։ Մինչդեռ միջպետական գանգատի տեսանկյունից այն բավական կարևոր է։
«Եթե ԼՂ կոնֆլիկտի պարագայում միջազգային աղմուկ չբարձրացնելն ինչ-որ բացատրություն կարող էր ունենալ, ինչը բացառապես կարող է ադրբեջանական լոբբինգի հետևանք լինել, այս պարագայում նման արդարացումներ չեն կարող ներկայացվել»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի խոսքով` այս դեպքում գործ ունենք ինքնապաշտպանության հետ, որը հստակ կանոնակարգվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
«Այստեղ որևէ բացատրություն չկա, թե ինչպես Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը պետք է փորձեր ինքնապաշտպանվել, և այս պարագայում գործ ունենք նաև բացահայտ ագրեսիայի հետ, որը սպառնում է նաև միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- եզրափակեց Սահակյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր,
հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։