https://arm.sputniknews.ru/20211120/es-cankanum-em-hajastany-gitutjan-ev-tekhnvolvogianeri-hangujc-dardznel-hh-nakhagah-35565479.html
«Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել». ՀՀ նախագահ
«Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել». ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը Սինգապուրում հույս է հայտնել, որ Հայաստանը ևս կկարողանա օգտագործել իր գիտական ու մարդկային ներուժը, որը երկիրը կդարձնի ավելի հզոր։ 20.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-20T13:00+0400
2021-11-20T13:00+0400
2021-11-20T13:03+0400
հայաստան
արմեն սարգսյան
սինգապուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/14/35564387_0:83:1600:983_1920x0_80_0_0_75ab3c279e56de2dadbc6af29789cb2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների հանգույց։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, նա այդ մասին հայտարարել է Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումում, որին մասնակցել է նոյեմբերի 19-ին։Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը:Սարգսյանն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է Հայաստանի համար։ Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց դրանք են կերտել Սինգապուրը:ՀՀ նախագահը հույս ունի, որ այդ գաղափարի ուժը Հայաստանը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ինքը կկարողանա ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը։Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Սինգապուրում է «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցելու համար։
սինգապուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/14/35564387_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f0b546f9efc0b3763c431d9007dce9bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, սինգապուր
հայաստան, արմեն սարգսյան, սինգապուր
«Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել». ՀՀ նախագահ
13:00 20.11.2021 (Թարմացված է: 13:03 20.11.2021) ՀՀ նախագահը Սինգապուրում հույս է հայտնել, որ Հայաստանը ևս կկարողանա օգտագործել իր գիտական ու մարդկային ներուժը, որը երկիրը կդարձնի ավելի հզոր։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է
Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների հանգույց։ Ինչպես հայտնում են
նախագահի աշխատակազմից, նա այդ մասին հայտարարել է Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումում, որին մասնակցել է նոյեմբերի 19-ին։
Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:
Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը:
«Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար։ Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»,–ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է
Հայաստանի համար։ Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց դրանք են կերտել Սինգապուրը:
ՀՀ նախագահը հույս ունի, որ այդ գաղափարի ուժը Հայաստանը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ինքը կկարողանա ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Սինգապուրում է «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցելու համար։