https://arm.sputniknews.ru/20211120/chzrucecinq-bajc-lav-mardu-tpavvorutjun-tvoghec-malkhasy-rd-varchapeti-u-erekvoji-masin-35579883.html
«Չզրուցեցինք, բայց լավ մարդու տպավորություն թողեց». Մալխասը` ՌԴ վարչապետի ու երեկոյի մասին
«Չզրուցեցինք, բայց լավ մարդու տպավորություն թողեց». Մալխասը` ՌԴ վարչապետի ու երեկոյի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ վարչապետը «Մալխաս» ջազ ակումբ է այցելել հայ հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ լսելու համար։ Ջազմենն ու ակումբի տնօրենը... 20.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-20T21:29+0400
2021-11-20T21:29+0400
2021-11-20T21:29+0400
հայաստան
երևան
լևոն մալխասյան
միխայիլ միշուստին
https://cdn.am.sputniknews.ru/img/2087/16/20871685_0:0:1600:901_1920x0_80_0_0_6deebbf1f2c0659c0029a901d39656e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Մալխաս» ջազ ակումբից տպավորված է գնացել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը։«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ վարչապետը երեկոն անցկացրել է երևանյան ակումբում։Ակումբում մեկ օր առաջ էին իմացել, որ ՌԴ վարչապետը ցանկանում է հայտնի ջազմենի ստեղծագործությունները լսել կենդանի կատարմամբ։ Համավարակային իրավիճակով պայմանավորված` բոլորը թեստավորվել էին։«Մալխաս» ջազ ակումբի տնօրեն Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այդ օրը ակումբը փակ է եղել, այլ հյուրեր չեն ունեցել, ՌԴ վարչապետից և նրան ուղեկցողներից բացի։«Կարծում եմ` ամեն ինչ հավանեցին»,–ասաց տնօրենը։Նա չցանկացավ մանրամասնել, թե հյուրերին կոնկրետ ինչ են հյուրասիրել` կատակելով, որ դա «իրենց գործն է»։Հիշեցնենք` Միշուստինը Հայաստան էր եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։
https://arm.sputniknews.ru/20211119/haj-es-rd-varchapetn-ir-hajeren-harcvov-zarmacrec-lusankarchin-35547116.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2087/16/20871685_109:0:1533:1068_1920x0_80_0_0_95ede3c1d50f800083e1de1a41693b94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, լևոն մալխասյան, միխայիլ միշուստին
հայաստան, երևան, լևոն մալխասյան, միխայիլ միշուստին
«Չզրուցեցինք, բայց լավ մարդու տպավորություն թողեց». Մալխասը` ՌԴ վարչապետի ու երեկոյի մասին
ՌԴ վարչապետը «Մալխաս» ջազ ակումբ է այցելել հայ հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ լսելու համար։ Ջազմենն ու ակումբի տնօրենը որոշ մանրամասներ են պատմել Sputnik Արմենիային։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Մալխաս» ջազ ակումբից տպավորված է գնացել: Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում
գրել էր, որ ՌԴ վարչապետը երեկոն անցկացրել է երևանյան ակումբում։
«Ճիշտ է, չենք զրուցել, բայց շատ լավ մարդու տպավորություն թողեց։ Մոտ 2 ժամ մնաց, լսեց հա՛մ ինձ, հա՛մ մեր խմբին ու գնաց։ Հատուկ ծրագիր չէինք պատրաստել։ Սկզբում խումբը նվագեց, հետո ես նվագեցի»,– ասաց Մալխասյանը։
Ակումբում մեկ օր առաջ էին իմացել, որ ՌԴ վարչապետը ցանկանում է հայտնի ջազմենի ստեղծագործությունները լսել կենդանի կատարմամբ։ Համավարակային իրավիճակով պայմանավորված` բոլորը թեստավորվել էին։
«Մալխաս» ջազ ակումբի տնօրեն Կարեն Մկրտչյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այդ օրը ակումբը փակ է եղել, այլ հյուրեր չեն ունեցել, ՌԴ վարչապետից և նրան ուղեկցողներից բացի։
«Կարծում եմ` ամեն ինչ հավանեցին»,–ասաց տնօրենը։
Նա չցանկացավ մանրամասնել, թե հյուրերին կոնկրետ ինչ են հյուրասիրել` կատակելով, որ դա «իրենց գործն է»։
Հիշեցնենք` Միշուստինը Հայաստան էր եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։