https://arm.sputniknews.ru/20211120/bajdeni-khvorhrdakany-turq-gvortsynkervoj-het-qnnarkel-e-haravajin-kvovkasum-tirvogh-iravitshaky-35563812.html
Բայդենի խորհրդականը թուրք գործընկերոջ հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Բայդենի խորհրդականը թուրք գործընկերոջ հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ էին քննարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցը։ 20.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-20T11:59+0400
2021-11-20T11:59+0400
2021-11-20T12:10+0400
կովկաս
թուրքիա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27584062_0:84:1601:984_1920x0_80_0_0_55f41a88e0383a7a785abdaec31143fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր թուրք գործընկեր Իբրահիմ Քալինի հետ միջազգային խնդիրներ է քննարկել, այդ թվում ՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ` ներառյալ Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի և Հարավային Կովկասի իրադարձությունները, ինչպես նաև քննարկել են Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի կայունության պահպանման կարևորությունը», - ասված Է հաղորդագրության մեջ:Սպիտակ տունն այլ մանրամասներ չի ներկայացնում։Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրըՀիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել էր ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի քաղաքական գործընթացը, աֆղանցիներին հումանիտար օգնություն հասցնելը, Լիբիայի ընտրությունները և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցը։Էրդողանի «մահը», հայի բախտը. Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու իր տխուր վիճակը
https://arm.sputniknews.ru/20211117/rd-shrjannery-tjurqakan-ashkharhi-qartezum-erdvoghany-nver-e-stacel-35468453.html
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/11/27584062_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e3e312224c56cfcb7c635b595b47975b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կովկաս, թուրքիա, ամն
Բայդենի խորհրդականը թուրք գործընկերոջ հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
11:59 20.11.2021 (Թարմացված է: 12:10 20.11.2021) Ավելի վաղ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ էին քննարկել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր թուրք գործընկեր Իբրահիմ Քալինի հետ միջազգային խնդիրներ է քննարկել, այդ թվում ՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հրապարակվել է
Սպիտակ տան կայքում։
«Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ` ներառյալ Ուկրաինայի, Աֆղանստանի, Սիրիայի և Հարավային Կովկասի իրադարձությունները, ինչպես նաև քննարկել են Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի կայունության պահպանման կարևորությունը», - ասված Է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունն այլ մանրամասներ չի ներկայացնում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել էր ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի քաղաքական գործընթացը, աֆղանցիներին հումանիտար օգնություն հասցնելը, Լիբիայի ընտրությունները և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցը։